Փեզեշքյան․Աշխարհում միահեծանության ժամանակներն ավարտվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i221324-Փեզեշքյան_Աշխարհում_միահեծանության_ժամանակներն_ավարտվել_են
Parstoday- Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ ավարտվել են որոշ գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միահեծանության ժամանակները,հստակեցրել է․- Բազմաբևեռ աշխարհը խթանելու ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն ու համագործակցությունը անշուշտ կհանգեցնեն համաշխարհային անվտանգության և խաղաղության բարելավմանը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 06, 2024 12:13 Asia/Tehran
  •  Փեզեշքյան․Աշխարհում միահեծանության ժամանակներն ավարտվել են

Parstoday- Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ ավարտվել են որոշ գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միահեծանության ժամանակները,հստակեցրել է․- Բազմաբևեռ աշխարհը խթանելու ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն ու համագործակցությունը անշուշտ կհանգեցնեն համաշխարհային անվտանգության և խաղաղության բարելավմանը։

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար  Սերգեյ Շոյգուն ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած սարսափելի հանցագործություններին և տարածաշրջանում իրականացրած միլիտարիստական քայլերին, քննադատել է որպես մարդու իրավունքների հավակնորդներ՝  Միացյալ Նահանգներին  և արևմտյան որոշ երկրներին՝ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին աջակցելու համար։ 

Նշելով, որ Գազայի ճնշված և անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունները, ինչպես նաև Իրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար՝ նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությունը, միջազգային բոլոր օրենքները խախտելու  վառ վկայություններ են, Փեզեշքյանը հավելել է,-  Իրանը բնավ չի ցանկանում տարածաշրջանում պատերազմն  ու ճգնաժամը տարածվեն, բայց անշուշտ այս ռեժիմը կստանա իր հանդգնության ու հանցագործությունների պատասխանը։  

Իսլամական Հանրապետության նախագահը նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից համարելով ընդգծել է երկու երկրի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ 

Բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունները դատապարտելու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը,Փեզեշքյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ երկու երկրների փոխգործակցությունը հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտում զարգացնելու համար։ 

Այս հանդիպմանը Սերգեյ Շոյգուն ևս իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունը համարելով Ռուսաստանի առանցքային և ռազմավարական դաշնակիցներից մեկը տարածաշրջանում և իր գոհունակությունը հայտնելով բազմաբևեռ աշխարհ ստեղծելու  և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու  ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի առնչությամբ․ ասել է,- Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները բոլոր ոլորտներում աճում են, և փոխգործակցության զարգացման շատ լավ հեռանկարներ կան։

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը երկու երկրների միջև համատեղ նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքների ամբողջացումն արագացնելու հարցում և հայտարարել.-Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, BRICS-ում և ՇՀԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությանը։