Մեկնաբանություն- Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական համագործակցության ամրապնդման ճանապարհին
Շարունակվում է Թեհրանի և Մոսկվայի ռազմավարական համագործակցությունը։ Այս համատեքստում իր իրանցի գործընկեր՝ Ալի Աքբար Ահմադյանի հրավերով երկուշաբթի օրը Թեհրան է այցելել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը։ Շոյգուն Թեհրանում հանդիպել ու բանակցել է Իրանի նախագահի , Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ։
Այս բանակցություններում քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ անվտանգության ոլորտից սկսած մինչև առևտրային և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ։
Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները վերջին տարիներին մշտապես աճել են, և այս ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները Մոսկվա և Թեհրան վկայում են այս խորը և երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մասին, որոնք չեն խափանվել անգամ կառավարությունների փոխվելու ժամանակ, և անկասկած Մասուդ Փեզեշքյանի գլխավորած նոր կառավարության օրոք ևս հարաբերություններն ու փոխգործակցությունները կաճեն։
Վերջին տասնամյակում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունների տարածաշրջանային և միջազգային պայմանները դառնում են ռազմավարական։ Այս ընդհանուր մոտեցումը միջազգային հարաբերություններում միակողմանիության և բազմակողմանիության դիմակայման կարևոր փոփոխությունների նշան է։ ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշումները , ԱՄՆ-ի միակողմանիությանն ընդդիմանալը և նրա հարուցած տարածաշրջանային խնդիրները Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում այն գործոններն են, որոնք վերջին տարիներին հանգերցել են Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմանը։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ծրագրի կարևորության մասին ասում է.-Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ու համագործակցության ներկայիս մակարդակը գերզանցել է անցած տասնամյակներում հարաբերությունների ու համագործակցության մակարդակը, ինչին պետք է անդրադառնալ համապարփակ համագործակցության ծրագրի համատեքստում։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ռազմաբազաները փակելու Իրանի և Ռուսաստանի ընդհանուր շահերը, Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի և ահաբեկչության վտանգին դիմակայելը, ռազմական և սպառազինական համագործակցության գրավչությունը, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, երկու երկրների նմանատիպ իրավիճակում գտնվելը և պատժամիջոցները չեզոքացնելուն ուղղված ջանքերը, այն պատճառներն են,որոնք այս տարիներին ավելի են մոտեցրել Իրանին ու Ռուսաստանին։
Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի այն պայմաններում, երբ Ամերիկան փորձում է կանխել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտաճումն ու ընդլայնումը։ Այդ իսկ պատճառով երկու երկրների քաղաքական առաջնորդները եկել են այն եզրակացության, որ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին կարող են ՝փոխգործակցության ընդլայնմամբ և գործողությունների համակարգմամբ, մեծացնել իրենց շանսը ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության ամրապնդումը կարելի է գնահատել որպես երկկողմ հարաբերություններում փոխադարձ կարիքների պատասխան։ Իրականում, տարածաշրջանում Ամերիկայի խնդրահարույց քաղաքականությունն ավելի մեծ նշանակություն է տվել երկու երկրների հարաբերություններին, և դա այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանը ցույց տվեցին, որ և՛ անվտանգության և ամերիկյան միակողմանիությանը դիմակայելու հարցում մտադիր չեն նահանջել ԱՄՆ-ի հեգեմոնիայի դիմաց։