Մեկնաբանություն- Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական համագործակցության ամրապնդման ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/iran-i221342-Մեկնաբանություն_Իրանն_ու_Ռուսաստանը_ռազմավարական_համագործակցության_ամրապնդման_ճանապարհին
Շարունակվում է Թեհրանի և Մոսկվայի ռազմավարական համագործակցությունը։ Այս համատեքստում իր  իրանցի գործընկեր՝ Ալի  Աքբար Ահմադյանի  հրավերով երկուշաբթի օրը Թեհրան է այցելել  ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորած  բարձրաստիճան պատվիրակությունը։ Շոյգուն Թեհրանում հանդիպել ու բանակցել է Իրանի նախագահի , Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2024 13:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական համագործակցության ամրապնդման ճանապարհին

Շարունակվում է Թեհրանի և Մոսկվայի ռազմավարական համագործակցությունը։ Այս համատեքստում իր  իրանցի գործընկեր՝ Ալի  Աքբար Ահմադյանի  հրավերով երկուշաբթի օրը Թեհրան է այցելել  ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորած  բարձրաստիճան պատվիրակությունը։ Շոյգուն Թեհրանում հանդիպել ու բանակցել է Իրանի նախագահի , Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ։ 

Այս բանակցություններում քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ  անվտանգության ոլորտից սկսած մինչև  առևտրային և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ։

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը Իրանի նախագահի հետ Թեհրանում

Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները վերջին տարիներին մշտապես աճել են, և այս ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները Մոսկվա և Թեհրան վկայում են այս խորը և երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մասին, որոնք չեն խափանվել անգամ կառավարությունների փոխվելու ժամանակ,  և անկասկած Մասուդ  Փեզեշքյանի  գլխավորած նոր կառավարության օրոք ևս  հարաբերություններն ու փոխգործակցությունները կաճեն։

 Վերջին տասնամյակում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունների տարածաշրջանային և միջազգային պայմանները դառնում են ռազմավարական։ Այս ընդհանուր մոտեցումը միջազգային հարաբերություններում միակողմանիության և բազմակողմանիության դիմակայման կարևոր փոփոխությունների նշան է։ ԱՄՆ-ի  և Արևմուտքի ճնշումները , ԱՄՆ-ի  միակողմանիությանն ընդդիմանալը և նրա հարուցած տարածաշրջանային խնդիրները Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում այն գործոններն են, որոնք վերջին տարիներին  հանգերցել են Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմանը։ 

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ծրագրի կարևորության մասին ասում է.-Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ու համագործակցության ներկայիս մակարդակը   գերզանցել է անցած տասնամյակներում հարաբերությունների ու համագործակցության մակարդակը, ինչին պետք է անդրադառնալ համապարփակ համագործակցության ծրագրի համատեքստում։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ռազմաբազաները փակելու Իրանի և Ռուսաստանի ընդհանուր շահերը, Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի և ահաբեկչության վտանգին դիմակայելը, ռազմական և սպառազինական համագործակցության գրավչությունը, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, երկու երկրների նմանատիպ իրավիճակում գտնվելը և պատժամիջոցները չեզոքացնելուն ուղղված ջանքերը, այն պատճառներն են,որոնք այս տարիներին ավելի են մոտեցրել Իրանին ու Ռուսաստանին։ 

Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդումը  ռազմավարական նշանակություն ունի այն պայմաններում, երբ Ամերիկան ​​փորձում է կանխել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտաճումն ու ընդլայնումը։ Այդ իսկ պատճառով երկու երկրների քաղաքական առաջնորդները եկել են այն եզրակացության, որ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին կարող են ՝փոխգործակցության ընդլայնմամբ և գործողությունների համակարգմամբ, մեծացնել իրենց շանսը ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։ 

Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության ամրապնդումը կարելի է գնահատել որպես երկկողմ հարաբերություններում փոխադարձ կարիքների պատասխան։ Իրականում, տարածաշրջանում Ամերիկայի խնդրահարույց քաղաքականությունն ավելի մեծ նշանակություն է տվել  երկու երկրների հարաբերություններին, և դա այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանը ցույց տվեցին, որ և՛ անվտանգության  և ամերիկյան միակողմանիությանը դիմակայելու հարցում  մտադիր չեն նահանջել ԱՄՆ-ի  հեգեմոնիայի դիմաց։