Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը համալրվել են նոր տեխնիկայով
https://parstoday.ir/hy/news/iran-i221382-Իրանի_Իսլամական_Հանրապետության_բանակի_հակաօդային_պաշտպանության_ուժերը_համալրվել_են_նոր_տեխնիկայով
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը, անդրադառնալով բանակի հակաօդային պաշտպանության ուժերի ինքնաբավությանը, ասել է, որ մեծ քանակությամբ տեխնիկա արդեն պատրաստ է համալրելու ՀՕՊ ուժերի մարտական կազմակերպությունը և Աստծո հույսով, հակաօդային պաշտպանության շաբաթվա ընթացքում կունենաք նոր տեխնիկայի համալրման արարողություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2024 12:12 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը համալրվել են նոր տեխնիկայով

Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը, անդրադառնալով բանակի հակաօդային պաշտպանության ուժերի ինքնաբավությանը, ասել է, որ մեծ քանակությամբ տեխնիկա արդեն պատրաստ է համալրելու ՀՕՊ ուժերի մարտական կազմակերպությունը և Աստծո հույսով, հակաօդային պաշտպանության շաբաթվա ընթացքում կունենաք նոր տեխնիկայի համալրման արարողություն։

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել է, որ ՀՕՊ-ի առաքելությունը սկսվում է օդային թիրախների հայտնաբերմամբ ու բացահայտմամբ. Այնուհետև այդ թիրախները դասակարգվում են և աշխատանքները ինչ-որ կերպ շարունակվում են վերլուծության, մշակման, հրամանատարության և վերահսկման ոլորտում, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե կա մարտավարական գործողությունների, դիմակայության և վճռական գործողությունների անհրաժեշտություն, ապա գործը թևակոխում է հետապնդման, առճակատման ու ոչնչացման փուլ։

Բրիգադային գեներալ Ամիր Էլհամին նշել է. «Մենք 100 տոկոսով ինքնաբավ ենք և կախված չենք արտասահմանյան տեխնիկայից, իսկ մեր օդային սահմանների անվտանգությունը կախված չէ օտար երկրներից»։