Բաղերի. Մենք թույլ չենք տա, որ տարածաշրջանի անվտանգությունը խաղալիք դառնա Իսրայելի ձեռքին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, անդրադառնալով Իսրայելի ռեժիմի դեմ օրինական, վճռական և զսպող գործողությունների դիմելու Թեհրանի որոշմանը, ընդգծել է. «Իրանը թույլ չի տա Իսրայելին տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խաղալիք դարձնել Թել Ավիվում իշխող ահաբեկչական հանցախմբի անօրինական շահերի համար»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ՝ Թեհրանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին սպանելու Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողության մասին և ասել, որ Եմենում, Թեհրանում և Բեյրութում իր հանցավոր գործողություններով իսրայելական ռեժիմը դարձել է անկայունության և անապահովության արտադրողը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իսկ Ամերիկան և որոշ եվրոպական երկրներ անկայունություն են առաջացրել տարածաշրջանում՝ աջակցելով այս ռեժիմի ահաբեկչական գործողություններին։
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադն այս հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողությունները Իսմայիլ Հանիեի նահատակության գործում և ընդգծել Սիրիայի համակողմանի և կայուն աջակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն զոհվել է չորեքշաբթի, հուլիսի 31-ի առավոտյան ահաբեկչական հարձակման արդյունքում, երբ նա ժամանել էր Թեհրան՝ մասնակցելու Մասուդ Փեզեշքյանի նախագահության երդմնակալության արարողությանը։