Meta ընկերության կողմից կասեցվում է իրանական լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը
Իրանի Իսլամական Հանրապետության «Sahar Kurdi» ռադիոյի ֆեյսբուքյան էջը կասեցվել է Meta ընկերության կողմից՝ նահատակ Իսմայիլ Հանիյեի սպանությունը դատապարտող հոդվածի հրապարակման և Իսրայելի ռեժիմին կոշտ պատասխան տալու Իրանի ժողովրդի պահանջը վերահրապարակելու պատճառով։
Sahab Network-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի առավոտյան Facebook սոցիալական ցանցը դադարեցրել է «Sahar Kurdi» ալիքի Facebook-ի օգտահաշիվը՝ հեռացնելով այդ ալիքի էջում նահատակ Իսմայիլ Հանիյեի հետ կապված քրդերենով տեղադրված լուրերն ու մեդիա նյութերը:
Ամերիկյան Meta ընկերության այս գործողությունը ձեռնարկվել է երկու առանձին նախազգուշացումներով՝ պատժամիջոցների իրականացման և Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցող լրատվամիջոցների նկատմամբ առավելագույն ճնշում բանեցնելու ուղղությամբ։
Ֆեյսբուքի ցանցը էլեկտրոնային նամակով պահանջել է հեռացնել Պաղեստինի ճնշված ժողովրդին առնչվող բովանդակությունը և նույնիսկ հեռացնել այն բովանդակությունը, որը գրառման առումով չի հակասում Facebook-ի ընդունված ալգորիթմներին։
«Sahar Kurdi»-ի Instagram-ի էջը նույնպես վերջին 48 ժամում երեք նախազգուշացում է ստացել, և այս հարցը ցույց է տալիս Meta ընկերության կողմից խոսքի ազատության սահմանափակումը և այս կարգախոսի դատարկությունը։