Մեկնաբանություն - Ջիդդայի նիստը հենարան է Իրանի օրինական պաշտպանության իրավունքի համար
Ջիդդայում Իսլամական երկրների արտգործնախարարների կոմիտեի նիստից հետո Իրանն ավելի ուժեղ հենարան է ստացել Թեհրանում Հանիեի սպանության դիմաց օրինական պաշտպանության իր իրավունքի իրացման համար:
Չորեքշաբթի գիշեր Իսլամական համագործակցության կազմակերպությունը, այս կազմակերպության գործադիր կոմիտեի արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման վերջնական հայտարարության մեջ՝ կապված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավար, նահատակ Իսմայիլ Հանիեի սպանության հետ, խստորեն դատապարտել է Իսրայելի ռեժիմի այս քայլը՝ ընդգծելով, որ այս սպանությունը ոտնձգություն է Իրանի ինքնիշխանության նկատմամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է․ «Մենք Իսրայելը ամբողջապես համարում ենք այս նենգ ագրեսիայի պատասխանատուն»։ Ջիդդայի հանդիպման մասնակիցները քննարկել են երեք հիմնական առանցքներ, առաջին առանցքը՝ Իսրայելի ռեժիմի ագրեսիան Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ, երկրորդ առանցքը՝ Իրանի ինքնիշխանության ոտնահարումը, երրորդը՝ միջազգային մակարդակում ականավոր քաղաքական գործիչների կրկնվող սպանությունները Իսրայելի ռեժիմի կողմից:
Այս հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի, հատկապես Գազայի հատվածի բնակիչների դեմ շարունակվում է, ինչի հետևանքով զոհվել են ավելի քան 40,000 պաղեստինցի քաղաքացիներ և վիրավորվել 91,000-ը, որոնց մեծ մասը Կանայք և երեխաներ են, բացի այդ թիրախավորվել են քաղաքացիական վայրեր, այդ թվում 43,000 տուն, ենթակառուցվածքներ, առողջապահական և կրթական հաստատություններ, մզկիթներ և պատմական վայրեր, և մոտ 2 միլիոն պաղեստինցիներ տեղահանվել են իրենց տներից: Ջիդդայում արտակարգ նիստը, որի օրակարգն էր՝ Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելցիների հանցագործությունների շարունակությունը, Պաղեստինի իսլամական դիմադրության կազմակերպության (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար, նահատակ Իսմայիլ Հանիեի սպանության հարցում Իսրայելի հանցավոր ռեժիմի ագրեսիայի ասպեկտների քննարկումը և այս ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և ազգային անվտանգության ոտնահարումը, տեղի ունեցավ Իրանի ակտիվ ջանքերի ու դիվանագիտության, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի և այս կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հետ Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերիի բազմաթիվ խորհրդակցությունների ու հեռախոսազանգերի շնորհիվ։
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահան Ջիդդայում այս կազմակերպության արտաքին գործերի նախարարների գործադիր կոմիտեի արտահերթ նիստում ելույթի ժամանակ դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության ոտնահարումը: Անդրադառնալով նահատակ Հանիյեի սպանությանը, նա ասաց. «Մենք խստորեն դատապարտում ենք այս ամոթալի հանցագործությունը։ Այս գործողությունը Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում պաղեստինցի ժողովրդի դեմ իսրայելական օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող ամենօրյա պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության շարունակությունն է»։ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր պատասխանատվությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ստիպելու օկուպացիոն ռեժիմին հարգել միջազգային իրավունքը և դադարեցնել իր ագրեսիան, ինչպես նաև հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էլ հայտարարել է, որ «ահաբեկչական այս զազրելի գործողությունը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է, և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության լուրջ խախտում է։ Այդ պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ունի առաջնային պատասխանատվություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, պետք է կատարի իր պատասխանատվությունը նման լուրջ խախտումների և սարսափելի հանցագործությունների նկատմամբ և պատասխանատվության ենթարկի Իսրայելի ռեժիմին այս հանցագործությունների և խախտումների համար, և հիմք ստեղծի այդ հանցագործությունների հեղինակներին ու կատարողներին դատելու և պատժելու համար»:
Բաղերին ընդգծել է. «Ներկայումս Իսրայելի ռեժիմի ագրեսիաների և խախտումների դեմ Անվտանգության խորհրդի որևէ համարժեք գործողության բացակայության պարագայում, Իրանի Իսլամական Հանրապետությունն այլ ելք չունի, քան օգտագործել այս ռեժիմի ագրեսիայի դեմ օրինական պաշտպանության իր բնածին իրավունքի իրացումը: Նման գործողությունն անհրաժեշտ է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության, քաղաքացիների և տարածքի նկատմամբ այս ռեժիմի հետագա ոտնձգությունները կանխելու համար, և դա կիրականացվի անհրաժեշտ ժամանակին և համաչափ կերպով»։