Իրանի ԱԳՆ խոսնակ. Իսրայելի ռեժիմը միջազգային օրենքներին կենթարկվի միայն վճռական քայլեր ձեռնարկելով
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իսրայելի ռեժիմը միայն ճնշման և վճռական ու զսպիչ գործողությունների դեպքում է պատրաստ ենթարկվել միջազգային օրենքներին։
«X» սոցիալական ցանցում, անդրադառնալով Իսրայելի ռեժիմի ֆինանսների նախարարի վիճահարույց հայտարարություններին, ով կեղծ սովի արդյունքում երկու միլիոն պաղեստինցիների սպանությունը այդ ռեժիմի պատանդներին ազատ արձակելու դիմաց համարել է ճիշտ և բարոյական արարք, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հավելել է․- Իսրայելի ռեժիմի այս պաշտոնյայի հայտարարությունները միայն մի տեսակ հրապարակային հայտարարություն և խոստովանություն են, քանի որ վերջին 10 ամիսների ընթացքում աշխարհն ականատես է եղել Իսրայելի ռեժիմի գործողություններին Գազայում ռմբակոծությունների հետևանքով կանանց, երեխաների և անմեղ քաղաքացիների ցեղասպանությանն ու զանգվածային սպանություններին
Քանանի Չաֆին հավելել է․- Աշխարհը պետք է հասկանա, որ Իսրայելի ռեժիմը միայն ճնշման և վճռական ու զսպիչ գործողությունների դեպքում է պատրաստ ենթարկվել միջազգային օրենքներին, հակառակ դեպքում՝ սահմաններ չի ճանաչում իր նողկալի հանցագործությունների և գործողությունների համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.- Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարարի զազրելի ու սարսափելի հայտարարությունները բարոյական ու մարդասիրական տեսանկյունից և միջազգային իրավունքի դրույթներից խստորեն դատապարտվում են և արժանի են միջազգային հետապնդման։
Բայց այս հայտարարությունները բանավոր դատապարտելու փոխարեն Եվրոպան պետք է կատարի իր միջազգային, բարոյական և մարդկային պարտականությունները Իսրայելիռեժիմի դեմ և դադարեցնի քաղաքական ու ռազմական աջակցությունը այդ հանցավոր ռեժիմին և չբավարարվի միայն դատապարտումով՝ առանց գործողությունների։
Այս շաբաթվա սկզբին Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հակասական հայտարարության մեջ ասել էր.- Քանի դեռ իսրայելցի բանտարկյալները ազատ չեն արձակվել, Գազայի հատվածի երկու միլիոն բնակիչներին սովամահ անելու քաղաքականությունը կարող է արդարացված և բարոյական պատասխան լինել, բայց աշխարհում ոչ ոք Իսրայելին դա թույլ չի տա:
Գազայի հատվածի վրա Սիոնիստական բանակի հարձակումների սկզբից ավելի քան 10 ամիս անցնելով, այս ռեժիմը ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնություն տրամադրող կազմակերպությունների ռմբակոծումից և այդ տարածաշրջանում սով պարտադրելուց բացի ոչ մի այլ ձեռքբերում չի ունեցել։