Օգոստոս 09, 2024 09:50 Asia/Tehran
  • Փեզեշքյանը շնորհավորել է Էսմայիլիին ու Քիանիին՝ Օիլիմպիական խաղերում արձանագրած հաղթանակների համար

ԻԻՀ նախագահը շնորհավորել է Սաիդ Էսմայիլիին՝ Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցություններում ոսկե մեդալը և թեքվոնդոյի ազգային հավաքականի անդամ Նահիդ Քիանիին՝ արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ։

X-ում արած գրառման մեջ Մասուդ Փեզեշքյանը շնորհավորել է 67 կգ քաշային Սաիդ Էսմայիլիին՝  Փարիզի Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկե մեդալը նվաճելու կապակցությամբ: Նա գրել է․ «Պատրաստվածությունն ու պայքարը միասին դարձան Սաիդ Էսմայիլիի թանկարժեք ոսկին, որի կապակցությամբ  շնորհավորում եմ մեր երկրի սիրելի զավակին ու սիրելի ժողովրդին»։

Հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը հաղթելով ուկրաինացի մարզիկին, 67 կգ քաշային ըմբիշ Սաիդ Էսմայիլին  նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։

Փեզեշքյանը շնորհավորել է նաև թեքվոնդոյի ազգային հավաքականի 57 քաշային Նահիդ Քիանիին՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ։ Նախագահն իր ուղերձում գրել է․ «Սիրելի Նահիդ Քիանի,  Օլիմպիական խաղերում Ձեր ջանքերը գովելի են, Դուք նոր էջ ավելացրիք Իրանի կանանց սպորտի պատմությանը։ Շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ողջ ժողովրդին՝ Օլիմպիական արժեքավոր արծաթը նվաճելու կապակցությամբ»։

Աշխարհի ոսկե մեդալակիր Նահիդ Քիանին մինչև 57 կգ քաշային կարգում իր մրցակիցների հետ հանդիպել է հինգշաբթի օրը։

2024 թվականի Փարիզի Օլիմպիական 33-րդ խաղերին Իրանը մասնակցում է 40 մարզիկներով և  մասնակից երկրների շարքում Բրազիլիայից և Իսպանիայից հետո 20-րդ տեղում է։

 

Պիտակ