Իրանցի ծանրորդը ճանաչվել է որպես Ասիայի ամենաուժեղ մարդ
(last modified Fri, 16 May 2025 06:00:09 GMT )
Մայիս 16, 2025 09:30 Asia/Tehran
  • Իրանցի ծանրորդը ճանաչվել է որպես Ասիայի ամենաուժեղ մարդ

Իրանի գերծանրքաշային ծանրամարտի ազգային չեմպիոնը նվաճել է մայրցամաքի ամենաուժեղ մարդու տիտղոսը՝ Ասիայի առաջնությունում նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։

2025 թվականի Ասիայի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց  Չինաստանի Սինծիան քաղաքում կայացած գերծանրքաշային կարգի մրցումներով։ Մրցումների արդյունքում Իրանի ներկայացուցիչ Այաթ Շարիֆին նվաճեց արծաթե մեդալ պոկում վարժությունում, ոսկե մեդալ՝ երկամարտում և ոսկե մեդալ՝ բազմամարտում։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ մրցույթի այս փուլին մասնակցել են երեք իրանցի մարզիկներ։ Ավելի վաղ, Ալի Ալիփուրը 96 կգ քաշային կարգում նվաճել էր 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Ալիռեզա Մոինին հրում վարժությունում նվաճել էր ոսկե մեդալ, իսկ ընդհանուր մարզաձևում՝ բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ իրանցի մարզիկները նվաճել են հինգ ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ և մեդալների բախշման աղյուսակում  զբաղեցրել երկրորդ տեղը։ Այս կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը։

195 կգ քաշային Այաթ Շարիֆին հրում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ։ Շարիֆին առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 185 կիլոգրամ, իսկ երկրորդի ժամանակ՝ 191 կիլոգրամ։

Հրում վարժությունում նա գերազանցել է կորեացի մարզիկինն և 227 կիլոգրամ բարձրացնելով՝ նվաճել ոսկե մեդալ։ Իրանի գերծանրքաշային հավաքականը, ընդհանուր առմամբ բարձրացրել է  422 կգ ծանրություն և նվաճել Ասիայի չեմպիոնի տիտղոսը։