Քանանի. Իսրայելի ռեժիմի հարձակումը Պաղեստինի «Թաբեին» դպրոցի վրա հանցագործություն է մարդկության դեմ
Իրանի ԱԳՆ խոսնակը Պաղեստինի «Թաբեին» դպրոցի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումը համարել է միաժամանակ ցեղասպանության, ռազմական հանցագործության և մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ։
Առնվազն 125 պաղեստինցի է նահատակվել Գազայի կենտրոնում գտնվող ալ-Դարաջ թաղամասում փախստականներ տեղավորած դպրոցի վրա Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով։ Պաղեստինցի փախստականներն այս դպրոցում առավոտյան աղոթք էին անում, երբ իսրայելական ավիահարվածի թիրախ դարձան։
Արձագանքելով այս ոճրագործությանը, Նասեր Քանանին այսօր (շաբաթ) ընդգծեց. Իսրայելի ռեժիմի խելահեղ հարձակումների շարունակությունը պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ, և կանանց, երեխաների ու ծերերի դաժան կոտորումը, հատկապես այս ռեժիմի այսօրվա նողկալի հարձակումը «Թաբեին» դպրոցում ապրող պաղեստինցի փախստականների վրա ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Իսրայելի ապարտեիդ ռեժիմը հավատարիմ չէ միջազգային իրավունքի և բարոյական ու մարդկային սկզբունքների որևէ կանոնին ու կանոնակարգին:
Քանանին հավելել է. «Այս դաժան ռեժիմի դեմ գործելու միակ ճանապարհը աշխարհի իսլամական և ազատատենչ երկրների հաստատակամ և վճռական գործողություններն են՝ ի պաշտպանություն պաղեստինյան ազգի, նրա օրինական պայքարի ու դիմադրության ընդդեմ օկուպացիայի ու ագրեսիայի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ընդգծելով, որ «Թաբեին» դպրոցում կատարված հանցագործությունը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի վառ օրինակ է, կոչ է անում անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի հիման վրա՝ այս մանկասպան ռեժիմի անսահման հանցագործությունները զսպելու և դադարեցնելու համար: