Վաղը խորհրդարանին կներկայացվի Իրանի 14-րդ կառավարության առաջարկած նախարարների ցուցակը
https://parstoday.ir/hy/news/iran-i221488-Վաղը_խորհրդարանին_կներկայացվի_Իրանի_14_րդ_կառավարության_առաջարկած_նախարարների_ցուցակը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վաղը  օգոստոսի  11-ին Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմին  կներկայացնի 14-րդ կառավարության առաջարկած նախարարների ցուցակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2024 14:32 Asia/Tehran
  • Վաղը խորհրդարանին կներկայացվի Իրանի  14-րդ կառավարության առաջարկած նախարարների ցուցակը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վաղը  օգոստոսի  11-ին Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմին  կներկայացնի 14-րդ կառավարության առաջարկած նախարարների ցուցակը։

Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակ Ալիռեզա Սալիմին այդ մասին հայտնելով,  հավելել է.«Խորհրդարանի բոլոր մասնագիտացված հանձնաժողովներն իրենց օրակարգում են ներառել  կիրակի երեկոյան կառավարության առաջարկած նախարարների ծրագրերի, նպատակների ու տեսակետների քննարկումը»։

Սալիմին ասել է. «Հաջորդ շաբաթ օրվանից կսկսվեն Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստերը՝ քննարկելու կառավարության առաջարկած նախարարների արժանավորությունը, և կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը»։