Իրանի նախագահը կառավարության գրեթե ամբողջությամբ նոր կազմ է առաջարկել․ ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/iran-i221506-Իրանի_նախագահը_կառավարության_գրեթե_ամբողջությամբ_նոր_կազմ_է_առաջարկել_ԶԼՄ
Մասուդ Փեզեշքիանը, որը հուլիսին ընտրվեց Իրանի նախագահ, Մեջլիսին (խորհրդարան) է ներկայացրել նոր կառավարության անդամների թեկնածուների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 10:06 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կառավարության գրեթե ամբողջությամբ նոր կազմ է առաջարկել․ ԶԼՄ

Մասուդ Փեզեշքիանը, որը հուլիսին ընտրվեց Իրանի նախագահ, Մեջլիսին (խորհրդարան) է ներկայացրել նոր կառավարության անդամների թեկնածուների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:

Ըստ այդ ցուցակի` նախորդ կազմից իրենց պաշտոնը կպահպանեն տեղեկատվության (հետախուզության) նախարար Իսմայիլ Խաթիբը և արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդել Նասեր Հեմաթիին, ԱԳ նախարար` Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբաս Արաղչիին, իսկ ՊՆ ղեկավար՝ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեին:

Նոր կառավարության կազմում միակ կինը կարող է դառնալ Ֆարզանե Սադեղը, որն առաջարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում: