Իրանը և ինտելեկտուալ ուժի օգտագործումը Իսրայելի ռեժիմի դեմ՝ հնդիկ նախկին դիվանագետի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/iran-i221552-Իրանը_և_ինտելեկտուալ_ուժի_օգտագործումը_Իսրայելի_ռեժիմի_դեմ_հնդիկ_նախկին_դիվանագետի_տեսանկյունից
Հնդիկ նախկին դիվանագետ Բահադրա Կումարը կարծում է, որ Իրանն, օգտագործելով իր խելացի ուժը, արդյունավետ հարվածներ կհասցնի իսրայելական ռեժիմի թշնամական քաղաքականությանը և կնվազեցնի միջազգային աջակցությունն այս ռեժիմին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2024 07:26 Asia/Tehran
  • Իրանը և ինտելեկտուալ ուժի օգտագործումը Իսրայելի ռեժիմի դեմ՝ հնդիկ նախկին դիվանագետի տեսանկյունից

Հնդիկ նախկին դիվանագետ Բահադրա Կումարը կարծում է, որ Իրանն, օգտագործելով իր խելացի ուժը, արդյունավետ հարվածներ կհասցնի իսրայելական ռեժիմի թշնամական քաղաքականությանը և կնվազեցնի միջազգային աջակցությունն այս ռեժիմին։

«Իրանի՝ խելացի ուժի վրա հիմնված ծանր հարվածն Իսրայելին» վերնագրով հոդվածում, Կումարն անդրադարձել է Արևմտյան Ասիայի վերջին զարգացումներին և տարածաշրջանում Իրանի դերին։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ նա կարծում է, որ տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերջին փոփոխությունները վկայում են Իրանի հզորացման և ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը տարածաշրջանային աջակցության նվազման մասին։

Հեղինակը նշում է, որ Իրանն աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության ցանկություն ունի, հեղինակը հավելում է, որ Իրանի արտաքին քաղաքականության այս փոփոխությունները կարևոր հետևանքներ կունենան Իսրայելի ռեժիմի և ԱՄՆ-ի համար։
Բահադրա Կումարը նշում է, որ Իրանում Փեզեշքյանի հաղթանակը վկայում է երկրում նոր հոսանքի մասին, որը կարող է անարդյունավետ դարձնել թշնամիների կողմից երկիրն ապակայունացնելուն ուղղված ջանքերը։  

Խոսելով այդ զարգացումների վերաբերյալ միջազգային արձագանքներին, Կումարն անդրադարձել է Փեզեշքյանի հետ հանդիպելու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ցանկությանը։ Նա նշել է, որ Գրոսիի ցանկությունը վկայում է Իրանի ու գործակալության միջև համագործակցության կարևորության  մասին, ինչը կարող է հանգեցնել միջուկային համագործակցության ոլորտում կարևոր զարգացումների։

Հեղինակն անդրադառնում է նաև Իրանի նկատմամբ Պարսից ծոցի երկրների մոտեցումների փոփոխությանը, նշելով, որ այդ երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, հեռանում են Վաշինգտոնի հակաիրանական դիրքորոշումներից։

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում Հեզբոլլահի անունն Արաբական լիգայի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելը, որն ընդգրկվել է ամերիկյան ճնշումների պատճառով և ընդգծում է, որ այդ փոփոխությունները լուրջ սպառնալիք են համարվում հատկապես  Իսրայելի  համար։ 

Բահադրա Կումարը գրում է․
 «Պարսից ծոցի թագավորությունները, որոնք ուշադրությամբ հետևում են Իրանում տեղի ունեցող զարգացումներին, պարադիգմայի փոփոխության ականատես են լինում։ Կարևոր խնդիրը կայանում է նրանում, որ Փեզեշքյանն ընդգծում է ծայրահեղականության հետևանքների դեմ պայքարելու համար տարածաշրջանային դաշինք ձևավորելու անհրաժեշտությունը»։

Կումարը մեջբերում է նաև ԻԻՀ նախագահի հետևյալ խոսքը․ «Ծայրահեղականների ձայնը չպետք է խլացնի մոտ երկու միլիարդ խաղաղասեր մուսուլմանների ձայնը: Իսլամը խաղաղության կրոն է»: 

Նշելով, որ Իսլամական հեղափոխությունից քառասունհինգ տարի անց Իսլամական Հանրապետությունը դարձել է  չափավորության և ռացիոնալության ձայնը, հեղինակը հավելում է․

 «Իհարկե, դա չի նշանակում, որ Իրանը և Դիմադրության առանցքի մյուս անդամները կսահմանափակեն  իրենց արձագանքը Իսրայելի վերջին գործողություններին։ Իրանի հաշվեհարդարը Հանիեի սպանության դեմ հաստատ ավելի դաժան ու ցավոտ կլինի, քան այն, ինչ մինչ այժմ ապրել է Թել Ավիվը»։ 


Կումարը գտնում է, որ Իրանի հետ պատերազմը շատ է տարբերվելու արաբական երկրների հետ Իսրայելի ռեժիմի նախորդ պատերազմներից։ Նրա խոսքով՝ այս պատերազմն անվերջ կլինի, մինչև որ Իսրայելը թույլ  տա Պաղեստին պետության ստեղծումը։

Նա նշում է․ «Իսրայելի հակահարված տալու կարողությունը աստիճանաբար կնվազի, ինչպես եղավ Հեզբոլլահի դեպքում: Իրանի միջնաժամկետ և երկարաժամկետ առավելություններն ավելի կարևոր են, քան Իսրայելինը։ Բացի այդ, պատերազմը լինելու է բազմաթիվ ճակատներով և ոչ պետական դերակատարների ներգրավմամբ»:


Կումարը հավելում է․

«Դժվար է հավատալ, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի թույլտվության, ինքնուրույն կհարձակվեր Իրանի ինքնիշխանության վրա։ Այս «հայտնի անհայտ» գործոնը իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին արդեն հրամայել է ուղղակի հարձակում իրականացնել Իսրայելի տարածքի վրա»։

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայմանը, Կումարը նշել է, որ դա նապստելու է իրավիճակի սրմանը և Իրանի ու Իսրայելի ռեժիմի միջև լարվածության մեծացմանը։  

Նա մեջբերել է Պենտագոնի հրապարակած զեկույցները, որոնք տեղեկացնում են Պարսից ծոցի տարածաշրջանում և Արևելյան Միջերկրական ծովում ամերիկյան 12 ռազմանավերի կենտրոնացման մասին։

Հեղինակի կարծիքով՝ Իսրայելի ռեժիմի վարչապետ Նեթանյահուն փորձում է նոր իրականություն ստեղծել Արևմտյան Ասիայում և օգտագործում է ԱՄՆ-ի աջակցությունը՝ այդ նպատակն առաջ տանելու համար։

Կումարն ընդգծում է, որ Նեթանյահուն այստեղ խաղում է ոչ միայն ռեժիսորի, այլև սցենարիստի դերը և ցանկանում է ստիպել այլ միջազգային դերակատարներին համաձայնեել իր հետ։

Բահադրա Կումարը եզրակացնում է, որ Արևմտյան Ասիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց են տալիս տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեծ փոփոխություններ, որոնք կարող են խորը ազդեցություն ունենալ տարածաշրջանում ապագա քաղաքականության վրա:

Նրա խոսքով՝ Իրանը, որպես առանցքային խաղացող, կարողացել է օգտագործել իր խելացի ուժը՝ արդյունավետ հարվածներ հասցնելու Իսրայելի ռեժիմի թշնամական քաղաքականությանը և նվազեցնելու միջազգային աջակցությունն այս ռեժիմին։

 

M.K. Bhadrakumar. 2024. Iran To Hit Israel Hard With Smart Power. Eurasiareview