Իմամ Խամենեիի շնորհակալական ուղերձը Փարիզի Օլիմպիական խաղերում Իրանի մարզական պատվիրակությանը
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Իրանի մարզական պատվիրակության աշխատանքի ավարտմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին իր ուղերձում շնորհակալություն է հայտնել իրանցի մարզիկներին, ֆեդերացիաների ղեկավարներին և մարզիչներին։
Իսլամական հեղափոխության առաջնորդին ուղղված Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի նամակից հետո, որտեղ նա առաջնորդին զեկուցել էր օլիմպիական խաղերում Իրանի Իսլամական Հանրապետության մարզական հավաքականի անդամների մարզական ու մշակութային ձեռքբերումների և Իրանի մարզասեր ժողովրդի սրտերը ուրախությամբ լցնելու մասին, Իմամ Խամենեին իր անկեղծ երախտագիտությունը հայտնեց Իրանի բարձր տրամադրությամբ ու կամքով մարզիկներին։ Ըստ ParsToday-ի՝ Իմամ Խամենեին ԻԱՕԿ-ի ղեկավարի նամակի առնչությամբ գրել է.
«Անկեղծորեն երախտապարտ եմ բարձր տրամադրությամբ ու կամքով սիրելի մարզիկներին, ֆեդերացիաների նախագահներին ու մարզիչներին, և Իանի Ազգային օլիմպիական կոմիտեին, ովքեր վերջին մրցումներում սպորտային ասպարեզում ուրախություն և հպարտություն պարգեւեցին Իրանին։ Հաջողություն Ձեզ, Աստծո կամոք»:
Իրանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Մահմուդ Խոսրավիվաֆան իր նամակում «Իմամ Ռեզայի ծառա» անվանումով Իրանի Իսլամական Հանրապետության մարզական պատվիրակության հաջողությունների վերաբերյալ իր նամակում նշել էր Իրանի մարզիկների մարզական և մշակութային որոշ ձեռքբերումներ, այդ թվում՝ կանանց աննախադեպ ներկայությունը Իրանի մարզական հավաքականում և այս կանանց արտակարգ փայլատակումը և օլիմպիական մրցումներում առաջին անգամ որոշ բնագավառներում կարևոր տիտղոսներ նվաճելը։
2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում Իրանի պատվիրակությունը մեդալներ է նվաճել մի քանի բնագավառներում և դարձել ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային չեմպիոն, իսկ թեքվոնդոյի օլիմպիական փոխչեմպիոն: Օլիմպիական խաղերին մասնակցող ավելի քան 200 երկրների շարքում Իրանը, զբաղեցնելով 21-րդ տեղը ավելի բարձր կանգնեց, քան Ուկրաինան (22-րդ), Բելգիան (25-րդ), Դանիան (29-րդ), Ավստրիան (36-րդ), Հարավային Աֆրիկան (44-րդ), Եգիպտոսը (52-րդ), Թուրքիան (64-րդ) և Հնդկաստանը (71) ։