Իրանցի գիտահետազոտողները պատրաստել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով խելացի ձեռնոցներ
Թեհրանի համալսարանի գիտնականներին հաջողվել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի կիրառմամբ խելացի ձեռնոցներ նախագծել և արտադրել:
Որպես հագնելու ամենանորարար տեխնոլոգիաներից մեկը՝ խելացի ձեռնոցները ճանապարհ են հարթել խելացի սարքերի հետ մարդու ավելի բնական և արդյունավետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է Parstoday-ը, Թեհրանի համալսարանի գիտնականներն այս ձեռնոցները պատրաստելու համար օգտագործել են տարբեր սենսորներ, փոքր պրոցեսորներ և խելացի ծրագրաշարեր:
Այս խելացի ձեռնոցն ի վիճակի է ընկալել ձեռքի շարժումները, գործադրվող ուժերը և նույնիսկ ֆիզիոլոգիական ազդանշանները։
Իրանցի գիտահետազոտողների պատրաստած խելացի ձեռնոցը համարվում է նշանակալից նորամուծություն՝ կառուցման պարզության, ցածր գնի և շարժումների ու ուժերի լայն շրջանակ ընկալելու ունակության շնորհիվ։