Իրանական արտադրության ավելի քան 17 հազար բժշկական սարքավորումների արտահանումը 50 երկիր
Parstoday- Իրանական գիտելիքահենք ընկերությունն ավելի քան 17 հազար սեփական արտադրության բժշկական սարքավորումներ է արտահանել 50 երկիր։
Իրանական գիտելիքահենք ընկերությունը, որն գործունեություն է ծավալում առաջադեմ բժշկական սարքավորումների, այդ թվում հիվանդների կենսական նշանները ցույց տվող մոնիտորների, Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի առաջադեմ օդափոխիչների, էլեկտրոկարդիոգրաֆների, AED էլեկտրաշոկերի և էլեկտրական ներծծող սարքերի նախագծման և արտադրության ոլորտում, արտահանել է ավելի քան 17,000 սեփական արատադրության բժշկական սարքավորումներ 50 երկիր: Ըստ Parstoday-ի, իրանական գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Յաղուբզադեն ասել է, որ այս ընկերությունը կարողացել է առաջադեմ բժշկական սարքավորումների նախագծման և արտադրության ոլորտում Իրանին դուրս բերել լիակատար կախվածությունից և Իրանը դարձնել այդ առաջադեմ սարքավորումները արտահանող երկիր դեպի Եվրոպա, Ասիա , Աֆրիկա և Հարավային Ամերիկա:
Յաղուբզադեն հավելել է. «Պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու նպատակով 15 տարի առաջվանից սկսած այս իրանական գիտելիքահենք ընկերությունը քայլեր ձեռնարկեց Մալայզիայում բժշկական սարքավորումների արտադրության հոսքագիծ ստեղծելու ուղղությամբ և , բացի Մալազիայում բժշկական սարքավորումների արտադրության հոսքագծից, հետագայում լիցենզավորված արտադրական հոսքագիծ գործարկեց Բելառուսում և վերջին տարիներին հոսքագիծ ստեղծեց նաև Շվեդիայում։ 2020 թվականին արտադրական հոսքագծեր են բացվել նաև Թուրքիայում, Իրաքում և Ինդոնեզիայում»։
Գիտելիքահենք բնագավառի այս իրանցի ակտիվիստի խոսքերով, սարքերում օգտագործվող բոլոր մասերը, ներառյալ մանր մասնիկները, ինչպիսիք են միակցիչները, պտուտակները, էլեկտրոնային և թվային սխեմաների վրա օգտագործվող բաղադրիչներն ու ծրագրաշարերը, ազդանշանի մշակման ալգորիթմները, օպերացիոն համակարգը, մեխանիկական մասերը և պլաստիկ կաղապարները, ամբողջությամբ նախագծվում և արտադրվում են ընկերության ներսում:
Բանալի բառեր. Իրանական գիտելիքահենք ընկերություններ, ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունն Իրանի վրա, իրանական արտադրության բժշկական սարքավորումներ, Իրանի առաջընթացը