«Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալիի մասնակիցներն անցնում են Իրանի 10 նահանգներով
«Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալիի մասնակիցները Իրանում հինգ օր շրջելուց հետո ժամանել են Թուրքմենստան։
Օգոստոսի 6-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքից պաշտոնապես մեկնարկած Մետաքսի ճանապարհի միջազգային ռալիի մասնակիցներն, որոնք երկու օր անց Բազարգան սահմանային անցակետով ժամանել էին Իրան, Իրանի տարածքը լքեցին «Բաջգիրան» սահմանային անցակետով։
Ըստ Parstoday-ի, «Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալիի մասնակիցներն անցել են Իրանի Արևմտյան Ատրպատական, Արևելյան Ատրպատական, Զանջան, Ղազվին, Ալբորզ, Թեհրան, Մազանդարան, Գոլեստան, Հյուսիսային Խորասան և Ռազավի Խորասան նահանգներով՝ այցելելով այդ շրջանների բնական, պատմական, մշակութային և զբոսաշրջային տեսարժան վայրեր։
Այս ռալիում մասնակցում է 23 մարդ 10 դասական մեքենաներով Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից և Գերմանիայից։
Իրանից հեռանալուց հետո այս ռալիի մասնակիցները կանցնեն Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի երկրներով՝ հասնելով Մոնղոլիայի Օրխոն քաղաքում գտնվող վերջնագիծ։