Իրանն իսլամական երկրների շարքում առաջինն է քվանտային տեխնոլոգիաների արտադրության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i221648-Իրանն_իսլամական_երկրների_շարքում_առաջինն_է_քվանտային_տեխնոլոգիաների_արտադրության_ոլորտում
Ըստ Web of Science տվյալների բազայի՝ քվանտային տեխնոլոգիաների արտադրության արտադրությամբ Իրանն առաջին տեղում է իսլամական երկրների շարքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2024 12:37 Asia/Tehran
  • Իրանն իսլամական երկրների շարքում առաջինն է քվանտային տեխնոլոգիաների արտադրության ոլորտում

Ըստ Web of Science տվյալների բազայի՝ քվանտային տեխնոլոգիաների արտադրության արտադրությամբ Իրանն առաջին տեղում է իսլամական երկրների շարքում։

Քվանտային տեխնոլոգիան այսօր շատ տարածված է ամբողջ աշխարհում։  20-րդ դարի առաջին քվանտային հեղափոխությունը հանգեցրեց այնպիսի բաղադրիչների ստեղծմանը, ինչպիսիք են տրանզիստորները և մեծ փոփոխություններ կատարելով առաջադեմ հաշվողական մեքենաների տեխնոլոգիայի մեջ, ինչպիսիք են համակարգիչները, ինչպես նաև ինտերնետի ոլորտում։ Ու չնայած ամերիկյան պատժամիջոցներին, անցած տարիների ընթացքում Իրանը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել այս  ոլորտում։

Pars Today հաղորդմամբ՝ Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների մեջբերումների և մոնիտորինգի ինստիտուտի (ISC) ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն ասել է. «Քվանտային տեխնոլոգիաների արտադրությամբ Իրանը զբաղեցնում է ութերորդ տեղն աշխարհում և առաջինն իսլամական աշխարհի երկրների շարքում»։

Նա հավելել է․ «ԻԻՀ 20 տարվա տեսլականի փաստաթղթի համաձայն՝ ակնկալվում է, որ  քվանտային տեխնոլոգիաների ոլորտում, օգտվելով գիտահեն կառավարութմից, ծրագրային ապահովման հնարավորություններից, ինչպես նաև պետական և ոչ կառավարական դերակատարների արդյունավետ մասնակցության շնորհիվ, Իրանը տարածաշրջանում առաջատար դիրք կզբաղեցնի քվանտային տեխնոլոգիաների ընդլայնման և զարգացման ոլորտում»։ 

Նշելով, որ այսօր աշխարհում մեծ մրցակցություն կա քվանտային տեխնոլոգիաների ոլորտում, Ֆազելզադեն հավելել է․ «Չինաստանը քվանտային ոլորտը զարգացնելու համար նախատեսել է ավելի քան 15 միլիարդ դոլար, Եվրամիությունը ավելի քան 7 միլիարդ դոլար է ներդրել, իսկ ԱՄՆ-ն՝ մոտ 2 միլիարդ դոլար»։