Իրանն իսլամական երկրների շարքում առաջինն է քվանտային տեխնոլոգիաների արտադրության ոլորտում
Ըստ Web of Science տվյալների բազայի՝ քվանտային տեխնոլոգիաների արտադրության արտադրությամբ Իրանն առաջին տեղում է իսլամական երկրների շարքում։
Քվանտային տեխնոլոգիան այսօր շատ տարածված է ամբողջ աշխարհում։ 20-րդ դարի առաջին քվանտային հեղափոխությունը հանգեցրեց այնպիսի բաղադրիչների ստեղծմանը, ինչպիսիք են տրանզիստորները և մեծ փոփոխություններ կատարելով առաջադեմ հաշվողական մեքենաների տեխնոլոգիայի մեջ, ինչպիսիք են համակարգիչները, ինչպես նաև ինտերնետի ոլորտում։ Ու չնայած ամերիկյան պատժամիջոցներին, անցած տարիների ընթացքում Իրանը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել այս ոլորտում։
Pars Today հաղորդմամբ՝ Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների մեջբերումների և մոնիտորինգի ինստիտուտի (ISC) ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն ասել է. «Քվանտային տեխնոլոգիաների արտադրությամբ Իրանը զբաղեցնում է ութերորդ տեղն աշխարհում և առաջինն իսլամական աշխարհի երկրների շարքում»։
Նա հավելել է․ «ԻԻՀ 20 տարվա տեսլականի փաստաթղթի համաձայն՝ ակնկալվում է, որ քվանտային տեխնոլոգիաների ոլորտում, օգտվելով գիտահեն կառավարութմից, ծրագրային ապահովման հնարավորություններից, ինչպես նաև պետական և ոչ կառավարական դերակատարների արդյունավետ մասնակցության շնորհիվ, Իրանը տարածաշրջանում առաջատար դիրք կզբաղեցնի քվանտային տեխնոլոգիաների ընդլայնման և զարգացման ոլորտում»։
Նշելով, որ այսօր աշխարհում մեծ մրցակցություն կա քվանտային տեխնոլոգիաների ոլորտում, Ֆազելզադեն հավելել է․ «Չինաստանը քվանտային ոլորտը զարգացնելու համար նախատեսել է ավելի քան 15 միլիարդ դոլար, Եվրամիությունը ավելի քան 7 միլիարդ դոլար է ներդրել, իսկ ԱՄՆ-ն՝ մոտ 2 միլիարդ դոլար»։