Գեներալ Սաբահիֆարդ. Առաջիկայում Իրանը կներկայացնի նոր պաշտպանական տեխնիկա
ԻԻՀ բանակի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարն անդրադառնալով երկրի անվտանգության ապահովման գործում այս ստորաբաժանման կարևոր դերին, ասել է․ «Առաջիկայում կներկայացվի օրվա սպառնալիքներին համապատասխան պաշտպանական նոր տեխնիկա»։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ AJA ռազմական ակադեմիան ավարտած ուսանողների հետ հանդիպման ժամանակ, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը նշել է, որ այս ակադեմիան ավարտած բոլոր ուսանողներն ունեն հեղափոխական ոգի, հավելելով․ «Իրանի բանակն ունի բարձրակարգ մասնագետների մեծ կապիտալ, որոնց հնարավորությունների օգտագործումը միանշանակ կարող է նպաստել բանակի հաջողությանը»։
Նշելով, որ ՀՕՊ ստորաբաժանումը ձեռնարկել է հիմնարար քայլեր՝ պաշտպանական հզորությունը բարձրացնելու նպատակով, Սաբահիֆարդը հավելել է․ «Անցած տարիների ընթացքում, ներքին հնարավորություններից օգտվելու շնորհիվ , ստորաբաժանումը մեծ ձեռքբերումներ է արձանագրել պաշտպանության ոլորտում»։
Անդրադառնալով երկրի անվտանգության ապահովման գործում ՀՕՊ ստորաբաժանման կարևոր դերին, Ալիռեզա Սաբահիֆարդը նշել է․ «Առաջիկայում կներկայացվի այսօրվա սպառնալիքներին համապատասխան նոր պաշտպանական տեխնիկա»։
Զինված ուժերում առկա սիներգիան և համագործակցությունը համարելով հաջողության գործոն, նա ասել է․ «Մենք ունենք բազմաթիվ կարողություններ, որոնք համախմբելու դեպքում, երկիրն ավելի մեծ ուժ ձեռք կլբերի»։