Վաղն ԻԻՀ նախագահն իսլամական խորհրդարանում կպաշտպանի իր առաջարկած՝ կառավարության անդամների թեկնածությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i221748-Վաղն_ԻԻՀ_նախագահն_իսլամական_խորհրդարանում_կպաշտպանի_իր_առաջարկած_կառավարության_անդամների_թեկնածությունները
Վաղն ԻԻՀ նախագահն իսլամական խորհրդարանում կպաշտպանի իր առաջարկած՝ կառավարության անդամների թեկնածությունները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2024 12:54 Asia/Tehran
  • Վաղն ԻԻՀ նախագահն իսլամական խորհրդարանում կպաշտպանի իր առաջարկած՝ կառավարության անդամների թեկնածությունները

Վաղն ԻԻՀ նախագահն իսլամական խորհրդարանում կպաշտպանի իր առաջարկած՝ կառավարության անդամների թեկնածությունները

Iran Press-ի հաղորդմամբ՝ ըստ կանոնակարգի՝ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ունի 2 ժամ 30 րոպե՝ պաշտպանելու իր առաջարկած նախարարների թեկնածությունը, որից հետո խորհրդարանում ելույթ կունենան առաջարկվող կաբինետի 5 ընդդիմախոսներ և 5 կողմնակիցներ։ Նրանցից յուրաքանչյուրին ելույթի համար կտրամադրվի 15 րոպե ժամանակ։ Նրանք կարող են իրենց ժամանակի մի հատվածը տրամադրել մեկ այլ ելույթ ունեցողի։

Այնուհետև այբբենական կարգով կքննարկվեն նախարարների ներկայացրած ծրագրերն ու որակավորումները։

Այս ժամանակ ելույթով հանդես կգա  2 ընդդիմախոս և 2 կողմնակից։ Նրանցից յուրաքանչյուրը  կունենա 15 րոպե ժամանակև կարող է իր ժամանակի մի մասը տրամադրել   մեկ այլ ներկայացուցչի։