Քանանի․ Ազատամարտիկները թշնամու դեմ ժողովրդի հաղթանակի սուրհանդակներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i221750-Քանանի_Ազատամարտիկները_թշնամու_դեմ_ժողովրդի_հաղթանակի_սուրհանդակներն_են
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ի իր օգտահաշվում գրել է․ «Ազատամարտիկները գերության օրերին Իրանի ժողովրդի պատիվն ու ուժն էին, իսկ երբ վերադարձան հայրենիք, դարձան թշնամու նկատմամբ ժողովդրի հաղթանակի սուրհանդակները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2024 13:01 Asia/Tehran
  • Քանանի․ Ազատամարտիկները թշնամու դեմ ժողովրդի հաղթանակի սուրհանդակներն են

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ի իր օգտահաշվում գրել է․ «Ազատամարտիկները գերության օրերին Իրանի ժողովրդի պատիվն ու ուժն էին, իսկ երբ վերադարձան հայրենիք, դարձան թշնամու նկատմամբ ժողովդրի հաղթանակի սուրհանդակները»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին հարգել է օգոստոսի 16-ին իրանցի գերեվարված ազատամարտիկների հայրենիք վերադարձի տարելիցը։

Նա գրել է․ «Հպարտ ազատամարտիկները թշնամիների ցանկացած ոտնձգության նկատմամբ Իրանի մեծ ժողովրդի դիմադրության ու անսասանության խորհրդանիշն են»։

Քանանին հավելել է․ «Հարգում ենք  ազատամարտիկների արժանապատիվ և ամուր դիմակայությունը, բարձր ենք գնահատում հանուն Իրանի, իրանցիների և իսլամի նրանց ջանքերը և ողջույններ ենք հղում նահատակված ազատամարտիկների հոգիներին»։