Քանանի․ Ազատամարտիկները թշնամու դեմ ժողովրդի հաղթանակի սուրհանդակներն են
Օգոստոս 16, 2024 13:01 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ի իր օգտահաշվում գրել է․ «Ազատամարտիկները գերության օրերին Իրանի ժողովրդի պատիվն ու ուժն էին, իսկ երբ վերադարձան հայրենիք, դարձան թշնամու նկատմամբ ժողովդրի հաղթանակի սուրհանդակները»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին հարգել է օգոստոսի 16-ին իրանցի գերեվարված ազատամարտիկների հայրենիք վերադարձի տարելիցը։
Նա գրել է․ «Հպարտ ազատամարտիկները թշնամիների ցանկացած ոտնձգության նկատմամբ Իրանի մեծ ժողովրդի դիմադրության ու անսասանության խորհրդանիշն են»։
Քանանին հավելել է․ «Հարգում ենք ազատամարտիկների արժանապատիվ և ամուր դիմակայությունը, բարձր ենք գնահատում հանուն Իրանի, իրանցիների և իսլամի նրանց ջանքերը և ողջույններ ենք հղում նահատակված ազատամարտիկների հոգիներին»։