ՀԱՀ ռազմածովային ուժերի հրամանատարն ծանոթացել է Իրանի պաշտպանական կարողություններին
Հարավաֆրիկյան Հանրապետության ռազամածովային ուժերի հրամանատարն Իրան կատարած այցի ընթացքում ծանոթացել է բանակի ծովուժի հարավային նավատորմին և այցելել է Նոշահրի ծովային գիտությունների համալսարան,որտեղ մոտիկից ծանոթացել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի սարքավորումների որոշ բաժիններին և հնարավորություններին։
Ըստ Iran Press լրատվական գործակալության՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ «Մունդե Լոբսեն» այցելել է Իրան և հյուրընկալվել է բանակի ռազմածովային ուժերի կողմից։ Նա հանդիպել ու բանակցել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ «Շահրամ Իրանիի» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանտար գեներալ «Ալիռեզա Թանգսիրիի» հետ։
Ծովակալ Մունդե Լոբսեն այցելել է Բանդար Աբբասում գտնվող բանակի ծովուժի 1-ին շրջան որտեղ մոտիկից տեսել է իրանական «Դենա» ականակիրը, որը 86-րդ նավախմբի շուրջերկրյա շրջագայության ժամանակ կայանել էր Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն նավահանգստում:
Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են նաև Հրամանատարական համալսարան և բանակի շտաբ և գոհունակություն հայտնել Իրանում գտնվելու ընթացքում Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հիանալի պլանավորման կապակցությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը հույս է հայտնել, որ երկու երկրները մոտ ապագայում լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան ծովային գիտությունների համալսարան և հրամանատարական համալսարան ուսանողներ ուղարկելու ոլորտում ավելի շատ համագործակցություն կունենան։