Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Սիոնիստների թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչն ասել է. -Սիոնիստական ռեժիմը բոլորից լավ գիտի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի նրանց թշնամական գործողությունները։
Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչ հոջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդը նշելով, որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն հանցակից են Գազայում կատարվող ոճրագործություններին և Իսմայիլ Հանիեի սպանությանը, ասել է.- Սիոնիստական ռեժիմից Իրանի վրեժ լուծելը հաստատ է, բայց Թեհրանը կորոշի դրա ժամանակը:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչը ընդգծել է, որ սիոնիստներն այս անգամ ևս կպարտվեն Իրանի Իսլամական Հանրապետության խելացի ռազմավարական ծրագրերի դիմաց։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։
Նշենք,որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանը վճռական է իր սիրելի հյուրի արյան վրեժը լուծելու հարցում։