Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Սիոնիստների թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա
https://parstoday.ir/hy/news/iran-i221772-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_քարոզիչ._Սիոնիստների_թշնամական_գործողություններն_անպատասխան_չեն_մնա
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչն ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմը բոլորից լավ գիտի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի նրանց թշնամական գործողությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2024 13:49 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Սիոնիստների թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչն ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմը բոլորից լավ գիտի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի նրանց թշնամական գործողությունները։

Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչ հոջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդը  նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ն  հանցակից են Գազայում կատարվող  ոճրագործություններին և Իսմայիլ Հանիեի սպանությանը,  ասել է.- Սիոնիստական ​​ռեժիմից  Իրանի վրեժ լուծելը հաստատ է, բայց Թեհրանը կորոշի դրա ժամանակը:

Թեհրանի ուրբաթօրյա  աղոթքի ժամանակավոր քարոզիչը  ընդգծել է, որ սիոնիստներն այս անգամ ևս կպարտվեն Իրանի Իսլամական Հանրապետության խելացի ռազմավարական ծրագրերի դիմաց։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Նշենք,որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանը վճռական է իր սիրելի հյուրի արյան վրեժը լուծելու հարցում։