Փեզեշքյան․ Իրանի և Ինդոնեզիայի հարաբերությունների խորացումը կնպաստի իսլամական աշխարհի միասնությանը
Օգոստոս 17, 2024 06:48 Asia/Tehran
Pars Today- ԻԻՀ նախագահն ուրբաթ օրը շնորհավորել է Ինդոնեզիայի ժողովրդին և կառավարությանը՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Մասուդ Փեզեշքյանն իր ուղերձում նշել է․ «Իրանը համոզված է, որ տարբեր ոլորտներում Իրանի և Ինդոնեզիայի երկու մեծ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացումը կօգնի իսլամական ումմային ավելի միասնական ու համերաշխ լինել և կնպաստի միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդմանը»։
Ինդոնեզիան՝ իսլամական ամենաբնակեցված երկիրը, երկար տարիներ գաղութացված էր հոլանդացիների կողմից։