Ինչո՞ւ է կարևոր նահատակը և նրա հիշատակը վառ պահելը
https://parstoday.ir/hy/news/iran-i221790-Ինչո_ւ_է_կարևոր_նահատակը_և_նրա_հիշատակը_վառ_պահելը
Նահատակությունն Աստծո ճանապարհին զոհվելն է և հասարակությանը օգնելը, որը հադիսներում նշվում է որպես բարձրագույն բարիք և ամենապատվաբեր մահ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 17, 2024 14:05 Asia/Tehran
  •  Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը հայ նահատակ Արմեն Ավետիսյանի ընտանիքի հետ Հիսուս Քրիստոսի  Սուրբ Ծննդյան  տոնի նախօրեին (30-12-2017):
     Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը հայ նահատակ Արմեն Ավետիսյանի ընտանիքի հետ Հիսուս Քրիստոսի  Սուրբ Ծննդյան  տոնի նախօրեին (30-12-2017):

Նահատակությունն Աստծո ճանապարհին զոհվելն է և հասարակությանը օգնելը, որը հադիսներում նշվում է որպես բարձրագույն բարիք և ամենապատվաբեր մահ:

Ղուրանի այաներում և հադիսներում նահատակության համար նշվում են այնպիսի ազդեցություններ, ինչպիսիք են կենդանի մնալը, բարեխոսության իրավունքով օժտվելը և մեղքերի թողությունը: Իրանում նահատակներին ուշադրություն դարձնելը իսլամական հեղափոխության կարևորագույն քաղաքականություններից մեկն է։

Ըստ Parstoday-ի, այս համատեքստում Ջաֆար Ալիաննեջադին իրանական  Վաթանե Էմրուզ թերթում իր գրառման մեջ  նշել է.-Նահատակների հիշատակը վառ պահելը նույնիսկ կանխում է մարտավարական պասիվությունը վախի, տխրության ու հուսահատության դիմաց։ Այս տեսանկյունից նահատակների հիշատակը ոգեկոչել նշանակում է ամրապնդել դիմադրությունը և շարունակաբար պահպանել ազգային անկախությունը՝ ընդդեմ գերիշխանության հարաբերությունների հաստատման։  Քոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգի նահատակների կոնգրեսի անդամների հավաքում  Իմամ Խամենեիի ելույթը պարունակում էր  լուսաբանող կետ թշնամու հոգեբանական գործողությունների մասին, որը կարելի է վերլուծել  հաշվի առնելով Իրանի ներկայիս քաղաքական և սոցիալական մթնոլորտը։

Թերևս կարելի է ասել, որ գերիշխող հարաբերություններ ստեղծելու ամենաանհեշտ և ամենաէժան  մեթոդներից մեկը դիմացի  կողմի հաշվարկներում պասիվություն ստեղծելն է։ Պասիվություն, որը կհանգեցնի սեփական ուժերի և թշնամու ուժի սխալ հաշվարկների: Այսինքն՝ թերագնահատի իր կարողությունը և գերագնահատի հակառակորդի կարողությունը։

Հասարակության մեջ հուզական պասիվությունն առաջանում է այն ժամանակ, երբ նա ապրում է վախ, տխրություն և հուսահատություն: Եթե ​​այս 3 բացասական երևույթները  ինչ-որ կերպ  տիրեն հասարակության մեջ և դառնան հասարակության անդամների վերլուծական և խորաթափանց փոփոխականներ, արդյունքը կլինի պասիվությունը, կախվածությունը, այլոց ազդեցության ընդունումը  և դիմադրության շարունակական նվազումը։

Այս տեսանկյունից ցանկացած հասարակության անկախությունը շատ է կախված արիության, կենսունակության ու հույսի կենդանի նշանների առկայությունից։ Հերոսները յուրաքանչյուր հասարակության մեջ ունեն նման գործառույթ։ Նրանց ինչ-որ իմաստով կարելի է համարել ճակատների նվաճողներ, ովքեր չեն վախեցել դեպքի մեծությունից  ու հակառակորդի  ուժից  ու պայքարել են ամբողջ հոգով ու  սրտով։

Այնուամենայնիվ, կան ազգեր, թեև ունեն հերոսներ, բայց պարտվում են գերիշխողների վախի ներարկման հավասարման դիմաց, ինչո՞ւ է այդպես լինում։ Որովհետև նրանց հերոսները մնացել են պատմության սրտում, դարձել են բացառություն և չեն կարողացել ստեղծել որևէ պատկառելի պատմական շարունակություն։

Մյուս կողմից  եթե մի  երկրի  հերոսները լինեն բազմաթիվ,  շարունակական և կենդանի, այդ ազգը կհասնի հերոսական մշակույթին, և իր մեջ կհաղթահարի ամեն վախ, հուսահատություն ու տխրություն։ Այս հերոսները չեն ջնջվի իրենց ազգի հավաքական հիշողությունից, նրանք չեն մնա պատմության սրտում, նրանք կմնան կենդանի ու կշարունակեն ապրել մարդկանց սրտերում ու հոգիներում, և Աստծո խոստման համաձայն՝ կսպասեն հաջորդ հերոսներին։

Նահատակները այս կերպ փոխում են վախի հավասարումը և անվավեր են դարձնում «վախին դիմելու» թշնամու կանոնը, քանի որ նահատակությունը նման երկրում դարձել է հերոսության մշակույթ և բնականաբար «նահատակություն ունեցող ազգը գերություն չունի»։ Վախը  չի կարող մտնել նրա մեջ և նրա դիմադրությունը չի փրշվում հակառակորդի հոգեբանական գործողությունների դիմաց։

Նահատակներին հիշատակը վառ պահելը նույնիսկ կանխում է մարտավարական պասիվությունը վախի, տխրության ու հուսահատության դիմաց։ Այս տեսանկյունից նահատակների հիշատակը ոգեկոչել նշանակում է ամրապնդել դիմադրությունը և շարունակաբար պահպանել ազգային անկախությունը՝ ընդդեմ գերիշխանության հարաբերությունների հաստատման։