Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ. Ջալալի
https://parstoday.ir/hy/news/iran-i221792-Իրանը_շահագրգռված_է_ռուսական_գազի_տարանցմամբ._Ջալալի
Թեհրանը պատրաստ է Իրանի տարածքով Ռուսաստանից գազի տարանցմանը։ Այս մասին Աստրախանում կայացած IX Կասպիական մեդիաֆորումում լրագրողներին ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2024 14:08 Asia/Tehran
  • Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ. Ջալալի

Թեհրանը պատրաստ է Իրանի տարածքով Ռուսաստանից գազի տարանցմանը։ Այս մասին Աստրախանում կայացած IX Կասպիական մեդիաֆորումում լրագրողներին ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

Խոսելով Իրանի տարածքով ռուսական գազի տարանցման հնարավորության մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռվածություն ունի ռուսական ներդրումների ներգրավմամբ իրանական հանքավայրերի շահագործման հարցում։

«Արդեն գործում է 5 հանքավայր, որտեղ Ռուսաստանը ներդրումներ է կատարել։ Իրանի հարավում կա գազի 2 հանքավայր, և մենք մեծ ցանկություն ունենք շարունակելու ՌԴ-ի հետ աշխատանքը», - ասել է Ջալալին։

Նրա խոսքով՝ իրանական կողմը մշտական հիմունքներով բանակցություններ է վարում «ԼՈւԿՕՅԼ»-ի գլխավոր տնօրենի հետ:

«Մենք միշտ ասել ենք «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությանը, որ պատրաստ ենք ընդունել նրանց ներդրումները։ Պատրաստ ենք, որ նրանք ավելի ակտիվ աշխատեն Իրանում»,- նշել է իրանցի դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ Իրանը ծրագրում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռների տարանցումն ավելացնել 3 անգամ՝ մինչև 2 մլն տոննայի չափով՝ հաշվի առնելով ՄՏՄ արևելյան ճյուղի ներուժը: Ինչպես հայտարարել է դեսպանը, Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի օգնությամբ Իրանը 2023 թվականին սկսել է բեռների փոխադրումը «Հյուսիս-հարավ» միջանցքի Արևելյան ուղությամբ՝ հասնելով 650 հազար տոննա ցուցանիշին։

Ջալալին ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել այդ ճյուղի՝ 15 մլն տոննա բեռների փոխադրման ներուժի լիարժեք օգտագործմանը։