Իրանի խորհրդարանում մեկնարկել է 14-րդ կառավարության նախարարիների թեկնածության հաստատման գործընթացը
Իրանի խորհրդարանում մեկնարկել է 14-րդ կառավարության նախարարիների թեկնածության հաստատման քգործընթացը։ Պատգամավորները շարունակում են քննարկել թեկնածուների ծրագրերն ու նրանց որակավորումները։
Շաբաթ օրն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն Իսլամական խորհրդարանում պաշտպանեց իր ներկայացրած թեկնածուների ծրագրերը։
Խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի ելությից հետո, Մասուդ Փեզեշքյանն իր ելույթում հայտարարեց, որ նոր կառավարության առաջնահերթությունը չնելու է յոթերորդ զարգացման ծրագրի իրագործումը։
Թեկնածուների որակավորման քննարկումները և քվեարկությունները կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ։
Յուրաքանչյուր թեկնածուհի որակավորման քննարկման ժամանակ հանդես կգան նրան սատարող և ընդդիմադիր երկուական պատգամավորներ։ Քվեարկությունը կմեկնարկի չորեքշաբթի օրը։
Իրանի 14-րդ նախագահական ընտրություններն այս տարի տեղի ունեցան հատուկ պայմաններում։ Նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրա ուղեկցիներին տեղափոխող ուղղաթիռի կործանումից ու վերջիններիս նահատակությունից հետո, Սահմանադրության համաձայն անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։
Ընտրություններում հաղթեց Մասուդ Փեզեշքյանը։ Նրա հիմնական մրցակիցը Սաիդ Ջալիլին էր։
Նախարարների ընտրության կարգը նույնպես տարբերվեց։ Փեզեշքյանն իր առաջարկած նախարարներին ներկայացրեց խորհրդարան՝ ձևավորելով մասնագիտացված աշխատանքային խմբեր և լսելով տարբեր տեսակետներ ու կարծիքներ։ 12-րդ խորհրդարանը սկսեց առաջարկված նախարարների որակավորման ու նրանց ծրագրերի քննարկման գործընթացը։
14-րդ կառավարության նախարարների թեկնածուները քաղաքական տարբեր սպեկտրներից են։ Նրանց թվում է տիկին Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը՝ որպես 14-րդ կառավարության ճանապարհների և քաղաքաշինության և միակ կին նախարար։
Տեղեկատվության նախարար սեյեդ Իսմայիլ Խաթիբը, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամմադ Էսլամին և Աբբաս Ալիաբադին նույնպես ներկայացված թեկնածուների թվում են։
Փեզեշքյանի տնտեսական և արտաքին քաղաքական թիմը տարաձայնություններ ունի նախորդ կառավարության հետ։ Խորհրդարանին առաջարկվել է Աբդոլնասեր Հեմմաթիին հաստատել Էկոնոմիկայի, իսկ Աբբաս Արաղչիին՝ ԱԳ նախարարի պաշտոններում։
Վերջին օրերին կայացած քննարկումները վկայում են, որ խորհրդարանը ցանկություն ունի առավելագույսն համագործակցել 14-րդ կառավարության հետ և առաջարկված նախարարների մեծամասնության թեկնածությունը կհաստատվի։ Եթե որևէ թեկնածուի անվստահություն հայտնվի, նախագահն իրավունք ունի օրիանական կարգով ներկայացնել նոր թեկնածու։
Իրանի կառավարության նախարարական կազմի հաստատման շուրջ քննարկումները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ հաշվի առնելով ներքաղաքական պայմաններն ու միջազգային զարգացումները՝ համակարգի տարբեր ճյուղերի միջև կոնսենսուսը և համագործակցությունն առավել քան երբևէ անհրաժեշտ են։
Ինչպես հայտարարել է Մասուդ Փեզեշքյանը, 14-րդ կառավարության հիմնական գերակայությունը լինելու է տնտեսությունը և արտաքին քաղաքականությունը, և խորհրդարանում առաջարկված թեկնածուների հաստատումը կնպաստի կաբինետի հզոր աշխատանքի մեկնարկին։