Իրանցի մարզուհին մեդալ է նվաճել բազկամարտի աշխարհի առաջնությունում
Իրանցի մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Մոլդովայում 2024 թվականի աշխարհի բազկամարտի առաջնության առաջին օրը։
Կիրակի օրը Մոլդովայում ընթացող բազկամարտի 2024 թվականի աշխարհի առաջնության առաջին օրը, խաղերը ընթացան երիտասարդների և պատանիների տարիքային խմբերում Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, պատանիների տարիքային խմբում ձախ ձեռքի բաժնում 60 կգ քաշային կարգում Մոհադեսեհ Թաբրիքը նվաճել է բրոնզե մեդալ։
Նաև Աբոլֆազլ Փարքամը պատանիների տարիքային խմբում նվաճեց չորրորդ հորիզոնականը։
Այսօր երկուշաբթի աջ ձեռքի բաժնում կշարունակվեն պատանիների և երիտասադների տարիքային խմբերի մրցումները, ապա դրանից հետո հերթը կհասնի վետերաններին և 18-ից վեր տարիքային խմբերի մասնակիցներին։