Իրանցի մարզուհին մեդալ է նվաճել բազկամարտի աշխարհի առաջնությունում
https://parstoday.ir/hy/news/iran-i221868-Իրանցի_մարզուհին_մեդալ_է_նվաճել_բազկամարտի_աշխարհի_առաջնությունում
Իրանցի մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Մոլդովայում 2024 թվականի աշխարհի բազկամարտի առաջնության առաջին օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2024 13:36 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհին մեդալ է նվաճել բազկամարտի աշխարհի առաջնությունում

Իրանցի մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Մոլդովայում 2024 թվականի աշխարհի բազկամարտի առաջնության առաջին օրը։

Կիրակի օրը Մոլդովայում ընթացող բազկամարտի 2024 թվականի աշխարհի առաջնության առաջին օրը, խաղերը ընթացան երիտասարդների և պատանիների տարիքային խմբերում Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, պատանիների տարիքային խմբում ձախ ձեռքի բաժնում 60 կգ քաշային կարգում Մոհադեսեհ Թաբրիքը նվաճել է բրոնզե մեդալ։

Նաև Աբոլֆազլ Փարքամը պատանիների տարիքային խմբում նվաճեց չորրորդ հորիզոնականը։

Այսօր երկուշաբթի աջ ձեռքի բաժնում կշարունակվեն պատանիների և երիտասադների տարիքային խմբերի մրցումները, ապա դրանից հետո հերթը կհասնի վետերաններին և 18-ից վեր տարիքային խմբերի մասնակիցներին։