120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը Իրանի տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսին
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում մեկնարկել է Իրանի տեքստիլ արդյունաբերության 30-րդ ցուցահանդեսը՝ 170 իրանական ընկերությունների և 13 երկրների 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:
Օգոստոսի 19-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում մեկնարկած Իրանի տեքստիլ արդյունաբերության՝ ներառյալ մեքենաների, հումքի, տնային գործվածքների, ասեղնագործության մեքենաների և տեքստիլ արտադրանքի 30-րդ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 24-ը։
Parstoday-ի հաղորդման համաձայն՝ այս ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ՝ Գերմանիայից, Իտալիայից, Թայվանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Պակիստանից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից և Չինաստանից, որոնք ներկայացրել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում իրենց վերջին արտադրանքն ու ծառայությունները:
Ավելի քան 290 իրանական և արտասահմանյան ընկերություններ ի մի են եկել այս ցուցահանդեսում՝ իրենց կարողությունները ներկայացնելու, ներդրումային ու առևտրային փոխանակումներ կատարելու և բանակցելու և նոր տեղեկություններ միմյանց հետ փոխանակելու նպատակով։
Իրանի տեքստիլ արդյունաբերության 30-րդ ցուցահանդեսի անցկացման կարևորագույն նպատակներն են՝ ներկայացնել գործարանների և ընկերությունների ձեռքբերումները, կարողություններն ու հնարավորությունները, ընդլայնել արտահանումները և գտնել արտահանման նոր շուկաներ, ցուցադրել այս ոլորտում իրանական և արտասահմանյան գիտական, տեխնիկական և արդյունաբերական վերջին ձեռքբերումները, հարմար հարթակ ստեղծել ավելի շատ տեխնոլոգիաների փոխանցման համար , ստեղծել նոր գործարար հարաբերություններ, ամրապնդել նախկին հարաբերությունները,անհրաժեշտ հիմքեր ապահովել իրանական ու արտասահմանյան ընկերությունների ներդրման և կայուն աշխատատեղերի ստեղծման համար։