120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը Իրանի տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i221898-120_արտասահմանյան_ընկերությունների_մասնակցությունը_Իրանի_տեքստիլ_արդյունաբերության_ցուցահանդեսին
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Իրանի տեքստիլ արդյունաբերության 30-րդ ցուցահանդեսը՝ 170 իրանական ընկերությունների և 13 երկրների 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2024 12:02 Asia/Tehran
  • 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը Իրանի տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսին

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Իրանի տեքստիլ արդյունաբերության 30-րդ ցուցահանդեսը՝ 170 իրանական ընկերությունների և 13 երկրների 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:

Օգոստոսի 19-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկած Իրանի տեքստիլ արդյունաբերության՝ ներառյալ մեքենաների, հումքի, տնային գործվածքների, ասեղնագործության մեքենաների և տեքստիլ արտադրանքի 30-րդ ցուցահանդեսը շարունակվելու  է մինչև օգոստոսի 24-ը։

Parstoday-ի հաղորդման համաձայն՝ այս ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ՝ Գերմանիայից, Իտալիայից, Թայվանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Պակիստանից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից և Չինաստանից, որոնք ներկայացրել են տեքստիլ արդյունաբերության  ոլորտում իրենց վերջին արտադրանքն ու ծառայությունները:

Ավելի քան 290 իրանական և արտասահմանյան ընկերություններ ի մի են եկել  այս ցուցահանդեսում՝ իրենց  կարողությունները ներկայացնելու, ներդրումային ու առևտրային փոխանակումներ կատարելու և  բանակցելու և նոր տեղեկություններ միմյանց հետ փոխանակելու նպատակով։ 

Իրանի տեքստիլ արդյունաբերության 30-րդ ցուցահանդեսի անցկացման կարևորագույն նպատակներն են՝ ներկայացնել գործարանների և ընկերությունների ձեռքբերումները, կարողություններն ու հնարավորությունները, ընդլայնել արտահանումները և գտնել արտահանման նոր շուկաներ, ցուցադրել այս ոլորտում իրանական և արտասահմանյան գիտական, տեխնիկական և արդյունաբերական վերջին ձեռքբերումները, հարմար հարթակ ստեղծել ավելի շատ տեխնոլոգիաների փոխանցման համար , ստեղծել  նոր գործարար հարաբերություններ, ամրապնդել նախկին հարաբերությունները,անհրաժեշտ հիմքեր ապահովել իրանական ու արտասահմանյան ընկերությունների ներդրման և կայուն աշխատատեղերի ստեղծման համար։