Իրանի «Փարս» լուսանկարների միջազգային ֆոտոփառատոնին մասնակցել են 63 երկրների լուսանկարիչներ
Parstoday- «Փարս» լուսանկարների 1-ին միջազգային ֆոտոփառատոնի գործադիր քարտուղարը հայտնեց այս միջոցառմանը 63 երկրների լուսանկարիչների մասնակցության մասին։
«Փարս» լուսանկարների միջազգային ֆոտոփառատոնի առաջին շրջանը կանցկացվի շուտով մշակույթին և արվեստին աջակցելու հարցում սոցիալական պատասխանատվության իրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել լուսանկարչության արվեստը, աջակցել տաղանդավոր երիտասարդներին և արվեստագետներին, ինչպես նաև ներկայացնել Իրանի Փարս հատուկ գոտու կարողությունները: Ըստ ParsToday-ի, «Փարս» լուսանկարների միջազգային ֆոտոփառատոնի առաջին շրջանի գործադիր քարտուղար Ռեզա Միր Մեհրաբին ասել է, որ այս միջոցառումը կանցկացվի երեք բնագավառներում՝ նավթարդյունաբերություն, ընտանիք, շրջակա միջավայր ու զբոսաշրջություն, որին կմասնակցեն 63 երկրների լուսանկարիչներ:
Միր Մեհրաբին հավելեց. «Փառատոնին ներկայացված աշխատանքների գնահատումից հետո կորոշվեն տարբեր բաժինների հաղթողները, որոնք կներկայացվեն ու կգնահատվեն առաջիկայում՝ ընտրված գործերի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ»։
Բանալի բառեր՝ «Փարս» լուսանկարների միջազգային ֆոտոփառատոն, Իրանում արվեստի վիճակը, իրանցի արվեստագետներ, իրանցի կին արվեստագետներ: