Իրանցի մարզուհի․ Ես կռվում եմ հանուն Իրանի
https://parstoday.ir/hy/news/iran-i221936-Իրանցի_մարզուհի_Ես_կռվում_եմ_հանուն_Իրանի
Մոբինա Նեմաթզադեն ասում է, որ պատրաստ է մինչև վերջ կռվել հանուն Իրանի։ Օլիմպիական խաղերի 19-ամյա մեդալակիրն այս օրերին Իրանում ամենաքննարկվող անձանցից է։ Օլիմպիական խաղերի առաջին և երկրորդ մենամարտերում նա հաղթեց իր մրցակիցներին։ Երկրորդ մենամարտում նրա մրցակիցն աշխարհի չեմպիոն էր։ Pars Today-ը ներկայացնում է իրանական «Համշահրի» օրաթերթին տված նրա հարցազրույցից մի հատված․
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 21, 2024 06:54 Asia/Tehran
  • Իրանցի թեքվոնդիստուհի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մոբինա Նեմաթզադեի լուսանկարը՝ մարզիչ Մեհրուզ Սաիի հետ
    Իրանցի թեքվոնդիստուհի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մոբինա Նեմաթզադեի լուսանկարը՝ մարզիչ Մեհրուզ Սաիի հետ

Մոբինա Նեմաթզադեն ասում է, որ պատրաստ է մինչև վերջ կռվել հանուն Իրանի։ Օլիմպիական խաղերի 19-ամյա մեդալակիրն այս օրերին Իրանում ամենաքննարկվող անձանցից է։ Օլիմպիական խաղերի առաջին և երկրորդ մենամարտերում նա հաղթեց իր մրցակիցներին։ Երկրորդ մենամարտում նրա մրցակիցն աշխարհի չեմպիոն էր։ Pars Today-ը ներկայացնում է իրանական «Համշահրի» օրաթերթին տված նրա հարցազրույցից մի հատված․

Օլիմպիական խաղերի ո՞ր մասն էր ամենահետաքրքիրը Ձեր համար: 

 Հանդիպումը, որտեղ ես հաղթեցի իսպանացի Ադրիանա Իգլեսիասին։ Դա լավագույնն էր, որ պատահեց իմ հետ Փարիզում։


 4 տարի հետո Լոնդոնի Օլիմպիական խաղերն են։ Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։ 

 Նախատեսում եմ ստանալ հաջորդ օլիմպիական մեդալը, որը պետք է լինի ավելի լավը։ Իսկ դրա համար անհրաժեշտ են ջանք ու համբերություն։ 


Ինչպե՞ս եղավ որ որոշեցիք օլիմպիական մեդալը նվիրել իմամ Զամանին (աշխարհի շիաների տասներկուերորդ իմամին)։ Տեղում որոշոցի՞ք, թե նախապես էիք որոշել։

Ես ուխտ էի կապել իմամ Զամանի հետ ու խնդրել նրա օգնությունը։ Նրան խոստացել էի որ եթե ոսկե մեդալի արժանանամ, այն նվիրելու եմ իրեն։ Ու կատարեցի խոստումս։


 Այլ երկրներից առաջարկներ ունե՞ք։ Մտածե՞լ եք դրանց մասին։

 Առաջարկ ունեցել եմ, սակայն երբեք չեմ մտածել երկրից հեռանալու մասին։ Ես մինչև կյանքիս վերջը կռվելու եմ հանուն Իրանի։ 


Շատերը սովորել են մրցություններին հանդես գալ հիջաբով։ Սակայն Ձեր նման մեկի համար, ով նոր է մտել չեմպիոնության աշխարհ, դժվար չէ՞ր հանդես գալ տարբներվող համազգեստով։ 

Ես հիջաբ կրում եմ մանկուց։ Հիմա իրանցիներն արդեն միակը չեն, որ հիջաբով են հանդես գալիս։ Հիջաբով մարզուհիներ կան նաև Ուզբեկստանից և Սաուդյան Արաբիայից:


Թեքվանդոյում տարբերություն կա՞ հիջաբով կամ առանց դրա մրցելու միջև։ 

Ոչ, դա նշանակություն չունի։ 


Ապագայի ի՞նչ պլաններ ունեք։

Մյուս տարի մասնակցելու ենք Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ես պետք է բարելավեմ ֆիզիկական պատարստվածությունս, քանի որ մեծահասակաների հավաքականում աշխարհի խաղերին մասնակցելու եմ առաջին անգամ և ցանկանում եմ ստանալ լավագույն արդյունքը։