Մահացել է իրանական ժամանակակից արվեստի հիմնադիրներից Սիրակ Մելքոնյանը
https://parstoday.ir/hy/news/iran-i221940-Մահացել_է_իրանական_ժամանակակից_արվեստի_հիմնադիրներից_Սիրակ_Մելքոնյանը
Կանադայում 93 տարեկան հասակում մահացել է իրանահայ գեղանկարիչ, իրանական ժամանակակից արվեստի առաջամարտիկներից Սիրակ Մելքոնյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 21, 2024 10:43 Asia/Tehran
  • Մահացել է իրանական ժամանակակից արվեստի հիմնադիրներից Սիրակ Մելքոնյանը

Կանադայում 93 տարեկան հասակում մահացել է իրանահայ գեղանկարիչ, իրանական ժամանակակից արվեստի առաջամարտիկներից Սիրակ Մելքոնյանը։

Մելքոնյանը մեծ թվով ժամանակակից հայ  նկարիչների ու քանդակագործների հետ միասին նպաստեց  Թեհրանի ժամանակակից արվեստի ցուցահանդեսների զարգացմանը։ 

Նա և Մարկո Գրիգորյանը եղել են «Նկարիչների և քանդակագործների ազատ խմբի» հիմնադիրներից։

Մելքոնյանը ստեղծագործում էր աբստրակտ ոճում։ Նրա աշխատանքներում պատկերված է բնություն, որը ոչ երևակայական է, ոչ իրական, ոչ մետառեալիստական, ոչ ռեալիստական:

Մելքոնյանի գործերը պահվում են Իրանի և աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում՝ Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Նիավարան պալատի թանգարանում, Սաադաբադ պալատի թանգարանում, Վիկտորիա և Ալբերտ թանգարանում և Լոս Անջելեսի արվեստի թանգարանում։