Արաղչի. հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակականությունը Իրանի ընդգծած ուղին է
https://parstoday.ir/hy/news/iran-i250978-Արաղչի._հարևանների_հետ_երկխոսության_և_համագործակցության_շարունակականությունը_Իրանի_ընդգծած_ուղին_է
Իրանի արտաքին գործերի նախարարը գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Թեհրան կատարած այցի վերաբերյալ, որում ընդգծել է. «Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակականությունը Իրանի Իսլամական Հանրապետության ընդգծած ուղին է՝ ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու համար»։
(last modified 2026-10-07T07:17:48+00:00 )
Հոկտեմբեր 07, 2026 09:41 Asia/Tehran
  • Արաղչի. հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակականությունը Իրանի ընդգծած ուղին է

Իրանի արտաքին գործերի նախարարը գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Թեհրան կատարած այցի վերաբերյալ, որում ընդգծել է. «Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակականությունը Իրանի Իսլամական Հանրապետության ընդգծած ուղին է՝ ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու համար»։

Հղում անելով Mehr-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին երեքշաբթի օրը սոցիալական ցանցերից մեկի իր էջում, անդրադառնալով Հայաստանի իր պաշտոնակցին հյուրընկալելուն, գրել է. «Երկուշաբթի օրը Թեհրանում հյուրընկալել էի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին»։

Արաղչին հավելել է. «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Թեհրանի և Երևանի զարգացող հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, առևտրային, տրանսպորտի, էներգետիկայի և երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները»։

Իրանի արտաքին գործերի նախարարը շարունակել է. «Քննարկեցինք նաև Կովկասում տեղի ունեցող զարգացումները և այս տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ՝ առանց տարածաշրջանից դուրս ուժերի միջամտության»։

Նա ընդգծել է. «Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակականությունը Իրանի Իսլամական Հանրապետության ընդգծած ուղին է՝ ավելի անվտանգ, ավելի կայուն և ավելի բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու համար»։