Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողին գնդակահարելու հրամանը
https://parstoday.ir/hy/news/world-i250960-Թրամփը_ստորագրել_է_ամերիկացի_զինծառայողին_գնդակահարելու_հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողի մահապատիժը գնդակահարության միջոցով ի կատար ածելու հրամանը։
(last modified 2026-10-07T10:08:13+00:00 )
Հոկտեմբեր 06, 2026 16:22 Asia/Tehran
  • Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողին գնդակահարելու հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողի մահապատիժը գնդակահարության միջոցով ի կատար ածելու հրամանը։

Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ ԱՄՆ պատերազմի գերատեսչությունը (Պենտագոն) հայտարարել է, որ ԱՄՆ բանակի հոգեբույժ, մայոր Նիդալ Հասանը, որը մահապատժի է դատապարտվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմակայանում հրաձգության համար, մահապատժի կենթարկվի գնդակահարության միջոցով։
ԱՄՆ ռազմակայանում տեղի ունեցած այդ հրաձգության հետևանքով 13 մարդ սպանվել, իսկ 32-ը՝ վիրավորվել էին։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ պատերազմի գերատեսչության նախարար Փիթ Հեգսեթը խորհուրդ է տվել իրականացնել մահապատիժը, և այդ խորհուրդը հաստատվել է Թրամփի կողմից։