Իրանի պատասխանը ՄԱԿ-ում Բահրեյնի ներկայացուցչի հռետորաբանությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i250946-Իրանի_պատասխանը_ՄԱԿ_ում_Բահրեյնի_ներկայացուցչի_հռետորաբանությանը
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում, արձագանքելով Բահրեյնի ներկայացուցչի պնդումներին ու հայտարարություններին, ընդգծել է, որ Իրանը հարձակման նախաձեռնողը չի եղել, և նախազգուշացրել է Թեհրանի դեմ հարձակում իրականացնելու նպատակով ցամաքային ու օդային տարածք տրամադրելու հետևանքների մասին։
(last modified 2026-10-06T06:33:21+00:00 )
Հոկտեմբեր 06, 2026 10:00 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը ՄԱԿ-ում Բահրեյնի ներկայացուցչի հռետորաբանությանը

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում, արձագանքելով Բահրեյնի ներկայացուցչի պնդումներին ու հայտարարություններին, ընդգծել է, որ Իրանը հարձակման նախաձեռնողը չի եղել, և նախազգուշացրել է Թեհրանի դեմ հարձակում իրականացնելու նպատակով ցամաքային ու օդային տարածք տրամադրելու հետևանքների մասին։

Pars Today-ը, IRIB-ին հղում անելով, հայտնում է, որ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետ Ալի Քարիմի Մաղամը միջազգային այս կառույցի Երրորդ կոմիտեում, ի պատասխան Բահրեյնի դիվանագետի պնդումներին, ասել է․ «Բահրեյնը խոսում է մարդու իրավունքների մասին, մինչդեռ աչք է փակում իրադարձությունների խորքային կողմերի վրա»։

Նա, նշելով, որ Բահրեյնը զոհ չէ, հավելել է․ «Այս երկիրը ԱՄՆ-ին տրամադրել է իր տարածքը, ռազմակայաններն ու օդային տարածքը՝ Իրանի դեմ անօրինական պատերազմ իրականացնելու համար»։

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետը հավելել է․ «Բահրեյնը, որն իր տարածքը տրամադրել է ԱՄՆ-ին՝ հարևան երկրի դեմ անօրինական պատերազմ իրականացնելու համար, այլևս չի կարող զարմանք ու տարակուսանք հայտնել դրա հետևանքների կապակցությամբ»։

ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը, ընդգծելով, որ Իրանը հարձակման նախաձեռնողը չի եղել և ինքն է ենթարկվել հարձակման, հայտարարել է, որ Թեհրանի արձագանքը «օրինական ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքի իրականացումն էր»։

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետը նախազգուշացրել է․ «Եթե տարածաշրջանի որևէ երկրի տարածք կրկին օգտագործվի Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար, մենք կպատասխանենք»։

Իրանի ներկայացուցիչը, դիմելով Բահրեյնի ներկայացուցչին, ասել է․ «Երկու ճանապարհ կա։ Կամ միասին կկառուցենք տարածաշրջանի անվտանգությունը, կամ միասին ստիպված կլինենք դիմակայել անապահովությանը»։

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետը նշել է․ «Բահրեյնն ավելի վաղ ընտրել էր երկրորդ ճանապարհը, և եթե կրկին նույն ընտրությունը կատարի, չպետք է ակնկալի այլ արդյունք»։