Իրան-Կուբա հանդիպմանը քննարկվել են ամերիկյան անօրինական պատժամիջոցների հետևանքները
https://parstoday.ir/hy/news/iran-i221946-Իրան_Կուբա_հանդիպմանը_քննարկվել_են_ամերիկյան_անօրինական_պատժամիջոցների_հետևանքները
Իրանի Ռազի կենտրոնի և Պաստերի ինստիտուտի և կուբայական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպմանը քննարկվել են ամերիկյան ապօրինի և միակողմանի պատժամիջոցների հետևանքները, որոնք խոչընդոտում են կենսաբանական գիտությունների ոլորտի տեխնոլոգիաներից օգտվելուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 12:51 Asia/Tehran
  • Իրան-Կուբա հանդիպմանը քննարկվել են ամերիկյան անօրինական պատժամիջոցների հետևանքները

Իրանի Ռազի կենտրոնի և Պաստերի ինստիտուտի և կուբայական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպմանը քննարկվել են ամերիկյան ապօրինի և միակողմանի պատժամիջոցների հետևանքները, որոնք խոչընդոտում են կենսաբանական գիտությունների ոլորտի տեխնոլոգիաներից օգտվելուն։

Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի (BTWC) ամրապնդման աշխատանքային խմբի չորրորդ նիստի շրջանակներում։ 

 Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Ռազի կենտրոնի և Պաստերի ինստիտուտի ներկայացուցիչ Քեյհան Ազադմանեշը հանդիպմանը ներկայացրել է ԻԻՀ  ձեռքբերումները կենսաբանական գիտությունների ոլորտում։

Նա անդրադարձել է նաև պատվաստանյութերի և շիճուկների արտադրության ոլորտում միջազգային համագործակցությանն ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտում   վերապատրաստման դասընթացներ անցկացնելուն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սենեգալը, Մավրիտանիան, Մալին, Ուզբեկստանը և Կուբան։

Նշելով, որ Պաստերի ինստիտուտն արդեն 104 տարեկան է, Ազադմանեշը խոսել է ինստիտուտի դերի մասին այնպիսի հիվանդությունների վերահսկման և վերացման գործում, ինչպիսիք են ջրծաղիկը, ժանտախտը, տուբերկուլյոզը և Covid-19-ը։ Անդրադառնալով գիտության և պատվաստանյութի արտադրության ոլորտներում  ինստիտուտի միջազգային համագործակցության կարևորությանը, նա խոսել է Կուբայի հետ հեպատիտ B-ի և Covid 19-ի   պատվաստանյութերի արտադրության ոլորտում ինստիտուտի համագործակցության մասին։ 

Քեյհան Ազադմանեշը կոչ է արել կենսաբանական կոնվենցիայի շրջանակներում ստեղծել գիտական և առողջապահական համագործակցությունը երաշխավորող մեխանիզմներ։

Կենսաբանական զենքի մշակման, արտադրության և պահեստավորման արգելման մասին կոնվենցիան՝ որպես զանգվածային ոչնչացման զենքի արգելման միջազգային պայմանագիր, ուժի մեջ է մտել 1975 թվականի մարտին։ Մինչ այժմ կոնվենցիայի անդամ է դարձել 187 պետություն։

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր անդամներն ունեն կենսաբանական գիտությունների խաղաղ շահագործման իրավունք և պարտավոր են դյուրացնել միմյանց լիարժեք հասանելիությունը անհրաժեշտ սարքավորումներին, նյութերին և տեղեկատվությանը:

Սակայն ԱՄՆ-ն անօրինական պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառելով, խախտում է միջազգային այդ թվում՝ վերոնշյալ կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ինչպես նաև երկրների՝ միջազգային համագործակցության և կենսաբանական գիտությունների ոլորտի տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը։