Իրանական «Սուդաբե» ֆիլմը կցուցադրվի Տաշքենդի միջազգային կինոփառատոնում
Օգոստոս 22, 2024 06:35 Asia/Tehran
Pars Today- Իրանական «Սուդաբե» ֆիլմը կցուցադրվի Տաշքենդի միջազգային կինոփառատոնում։
«Սուդաբեն» հոգեբանական դրամա է, առեղծվածային պատմություն՝ երիտասարդ ամուսինների կյանքի մասին։
Մոհամմադ Ալի Սաջադիի ֆիլմը գնահատանքի է արժանացել սարսափ ֆիլմերի ամերիկյան փառատոնում, իսկ առաջիկայում կցուցադրվի Տաշքենդի միջազգային կինոփառատոնում։
Ֆիլմը պատմում է Մեհրդադ անունով երիտասարդի մասին, ով ամուսնանում է իր ընկերոջ քրոջ՝ Սուդաբեյի հետ և նրան տանում նրան իրենց հին տուն՝ մոր հետ ապրելու։ Այնտեղ նրանց հետ տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ։
Պիտակ