Իրանի ըմբշամարտի պատանեկան հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն
Օգոստոս 22, 2024 12:16 Asia/Tehran
Իրանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նվաճել է 3 ոսկե և 3 բրոնզե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն։ Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, օգոստոսի 29-31-ը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվել են ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։
Այս մրցաշարի թիմային դասակարգման աղյուսակում 140 միավորով չեմպիոն է դարձել Իրանի հավաքականը, իսկ 113 միավորով Ուզբեկստանի և 105 միավորով Ադրբեջանի Հանրապետության հավաքականները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել։
Իրանի ըմբշամարտի պատանիների ազգային հավաքականն անցյալ տարի նույնպես չեմպիոն էր դարձել աշխարհի առաջնությունում։