Իրանը ներկայացրել է եվրոպական երկրների հետ հարաբերությունները վերականգնելու պայմանները
https://parstoday.ir/hy/news/iran-i221998-Իրանը_ներկայացրել_է_եվրոպական_երկրների_հետ_հարաբերությունները_վերականգնելու_պայմանները
ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան հարցազրույցում, սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ցանկանում է կառավարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունը և վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ՝ հիմնվելով մի շարք պայմանների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2024 12:39 Asia/Tehran
  • Իրանը ներկայացրել է եվրոպական երկրների հետ հարաբերությունները վերականգնելու  պայմանները

ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան հարցազրույցում, սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ցանկանում է կառավարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունը և վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ՝ հիմնվելով մի շարք պայմանների վրա։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ճապոնական «Կիոդո Ցուսին» գործակալությանը տված հարցազրույցում,  Արաղչին ասել է․ «Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկման և միջազգային ասպարեզում նորմալ առևտրային հարաբերություններին վերադառնալու նպատակով, Իրանի ԱԳ նախարարությունը կփորձի կառավարել լարվածությունը Վաշինգտոնի հետ և վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Սակայն պայմանով, որ նրանք հրաժարվեն իրենց «թշնամական մոտեցումից և փորձեն վերակենդանացնել 2015 թվականի միջուկային համաձայնագին ու չեղարկել հակաիրանական պատժամիջոցները»։

Նա նշել է․ «իսլամական խորհրդարանում ունեցած ելույթում ընդգծել եմ պատժամիջոցները, հատկապես միակողմանի պատժամիջոցները չեղարկելուն ուղղված ջանքերի, այդ թվում՝  բանակցությունների անհրաժեշտությունը, հարգելով ժողովրդի ազգային սկզբունքները»:
Արաղչին հավելել է․ «Իրանը և Ճապոնիան,  առանձնահատուկ, բայց փոխլրացնող կարողությունների շնորհիվ, մեծ ներուժ ունեն  Ասիայում ձևավորելու շահավետ և կայուն գործընկերություն»:

Նշելով, որ Իրանը կողջունի ճապոնական ընկերություններին, որոնք հետաքրքրված են նավթի և էներգետիկայի ոլորտում գործունեությամբ, Արաղչին ասել է․ «Ճապոնիան կարող է վերադառնալ Իրանի նավթահանքեր և  զարգացնել իր նավթարդյունաբերության ոլորտը։ Իրանի և Ճապոնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնումը բնական և տրամաբանական ընտրություն է։ Մենք ակնկալում ենք, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ»:

Անդրադառնալով 2019 թվականին Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վերաբերյալ Ճապոնիայի նախաձեռնություններին, Արաղչին ասել է. «Իրանըի և Ճապոնիայի հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման, հարգանքի և վստահության վրա: Երկու ժողովուրդների ղեկավարությունն էլ գնահատում է այս անսասան հիմքը»։