Իրանը ծրագրում է 14 արբանյակ դուրս բերել ուղեծիր
https://parstoday.ir/hy/news/iran-i222016-Իրանը_ծրագրում_է_14_արբանյակ_դուրս_բերել_ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեհը հայտարարել է, որ գործակալությունը ծրագրում է 14 արբանյակ արձակել, գրում է իրանական Mehr գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2024 14:59 Asia/Tehran
  • Իրանը ծրագրում է 14 արբանյակ դուրս բերել ուղեծիր

Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեհը հայտարարել է, որ գործակալությունը ծրագրում է 14 արբանյակ արձակել, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Պատմելով Իրանի տիեզերական գործակալության 13-րդ վարչակազմի ձեռքբերումների մասին՝ Սալարիեհը հինգշաբթի հայտարարել է, որ գործակալությունը 12 արբանյակի արձակում է իրականացրել։

Բացի դրանից, գործակալությունը հաջողությամբ ուղեծիր է արձակել ութ արբանյակ՝ ինչը համապատասխանում է նախորդ երեք կառավարությունների արձակման հաջողություններին, հավելել է նա:

Սալարիհեն ընդգծել է, որ ևս 30 արբանյակներ կառուցման փուլում են, որոնցից 20-ով կզբաղվի մասնավոր հատվածը։