Մեկնաբանություն- Արաղչիի հայտարարություններն Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր առաջին բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ հիմնվելով ճանապարհային քարտեզի և Ճապոնիայի մասին ունեցած համապարփակ ճանաչողության վրա՝ կամրապնդի Թեհրանի և Տոկիոյի հարաբերությունները բոլոր առումներով և տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կհամագործակցի Տոկիոյի հետ։
Հաշվի առնելով, որ Արաղչին եղել է Ճապոնիայում Իրանի դեսպանը և խորը պատկերացում ունի Ճապոնիայի և նրա հնարավորությունների մասին, Թեհրան- Տոկիո հարաբերությունների զարգացման լավ հեռանկարներ կան։ Ճապոնական «Կիոդո Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում, Արաղչին ասել է․ «Ծանոթ է Ճապոնիայի կարողություններին ու հնարավորություններին, և Ճապոնիան կարող է ավելի մեծ դիրքեր զբաղեցնել Իրանի էներգետիկ, նավթային և տնտեսության ոլորտներում»:
Քաղաքական հարցերով փորձագետ Մոհամմադ Անսարին այս առնչությամբ ասում է. «Իրանի և Ճապոնիայի հարաբերությունները պատմական հարաբերություններ են, սակայն Տոկիոյի վարած քաղաքականությունը վերջին տարիներին ամերիկյան քաղաքականության ազդեցության տակ խոչընդոտել է Թեհրանի և Տոկիոյի հարաբերությունների զարգացումը։ Ուստի, ակնկալվում է, որ Իրանի նոր կառավարությանարևելամետ քաղաքականության շրջանակներում ականատես լինել Իրան-Ճապոնիա հարաբերությունների համակողմանի զարգացմանը։
Հետևաբար Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարարը հայտարարեց, որ ողջունում է ճապոնական ընկերություններին, որոնք հետաքրքրված են նավթի և էներգետիկայի ոլորտում, և որ Ճապոնիան կարող է վերադառնալ Իրանի նավթային հանքեր և նպաստել իր նավթի արդյունահանման զարգացմանը։ Էներգետիկ ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել ճապոնական արդյունաբերություններին և ընկերություններին, և այժմ Իրանի դրական և կառուցողական մոտեցմամբ Տոկիոյի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը ընդլայնվի, արդյունքում հնարավոր կլինի փոխհատուցել անցյալի թերությունները:
Արաղչին համոզված է, որ Իրանն ու Ճապոնիան, իրենց առանձնահատուկ, բայց փոխլրացնող կարողություններով, մեծ հնարավորություն ունեն ստեղծելու շահավետ և կայուն գործընկերություն ողջ Ասիայում: Այս առումով Իրանի և Ճապոնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնումը համարվում է բնական և տրամաբանական ընտրություն, և կարելի է կանխատեսել, որ այդ համագործակցությունը կշարունակվի բարգավաճման ճանապարհով։
Այդ իսկ պատճառով, ըստ Արաղչիի, Ճապոնիան առաջնակարգ դիրք ունի Ասիայում, և Արևելյան Ասիայի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է։ Ամեն դեպքում, Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկման և միջազգային հանրության հետ նորմալ առևտրային հարաբերություններ հաստատելու նպատակով, ձգտում է կառավարել Վաշինգտոնի հետ լարվածությունը և վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։
Այս առումով կարևոր կետն այն է, որ եվրոպական երկրները պետք է հրաժարվեն իրենց «թշնամական մոտեցումից» և քայլեր ձեռնարկեն վերականգնելու 2015 թվականի միջուկային համաձայնագիրը և չեղարկեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները՝ երկու կողմերի հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար վստահության հիմք և հարմար հարթակ ստեղծելու նպատակով։