Իրանի և Սիրիայի արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Դամասկոս
https://parstoday.ir/hy/news/iran-i222066-Իրանի_և_Սիրիայի_արտգործնախարարները_միմյանց_հրավիրել_են_այցելել_Թեհրան_և_Դամասկոս
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարներն կարևորել են կողմերի միջև խորհրդակցությունների և համակարգման շարունակականությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային դիմակայելու և Պաղեստինին աջակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2024 14:39 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Դամասկոս

Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարներն կարևորել են կողմերի միջև խորհրդակցությունների և համակարգման շարունակականությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային դիմակայելու և Պաղեստինին աջակցելու նպատակով։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը շնորհավորել է նրան Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։

Ֆեյսալ Մեղդադը նաև Սիրիայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդին և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանին և ընդգծել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակելու և ամրապնդելու իր երկրի ցանկությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Արաղչին նույնպես շնորհակալություն է հայտնել իր սիրիացի գործընկերոջ հեռախոսազանգի և շնորհավորանքի կապակցությամբ և ընդգծել նոր կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցման շարունակականությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Սիրիային և Դիմադրությանը հովանավորող երկրներին աջակցելու հարցում: 

Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի ԱԳ նախարարներն ընդգծել են կողմերի միջև խորհրդակցությունների և համակարգման շարունակականությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի ագրեսիային ու հանցագործություններին դիմակայելու և Պաղեստինին աջակցելու նպատակով։

Կողմերը նաև միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Դամասկոս։