Իրանի և Սիրիայի արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Դամասկոս
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարներն կարևորել են կողմերի միջև խորհրդակցությունների և համակարգման շարունակականությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի ագրեսիային դիմակայելու և Պաղեստինին աջակցելու նպատակով։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը շնորհավորել է նրան Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։
Ֆեյսալ Մեղդադը նաև Սիրիայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդին և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանին և ընդգծել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակելու և ամրապնդելու իր երկրի ցանկությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Արաղչին նույնպես շնորհակալություն է հայտնել իր սիրիացի գործընկերոջ հեռախոսազանգի և շնորհավորանքի կապակցությամբ և ընդգծել նոր կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցման շարունակականությունը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ Սիրիային և Դիմադրությանը հովանավորող երկրներին աջակցելու հարցում:
Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի ԱԳ նախարարներն ընդգծել են կողմերի միջև խորհրդակցությունների և համակարգման շարունակականությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ագրեսիային ու հանցագործություններին դիմակայելու և Պաղեստինին աջակցելու նպատակով։
Կողմերը նաև միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Դամասկոս։