Իրանի կառավարության անդամները հարգել են Իսլամական հեղափոխության հիմնադրի հիշատակը 
https://parstoday.ir/hy/news/iran-i222084-Իրանի_կառավարության_անդամները_հարգել_են_Իսլամական_հեղափոխության_հիմնադրի_հիշատակը
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը և կառավարության անդամներն այցելել են ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր և վերահաստատել  իրենց ուխտն իմամի իդեալների հետ։ 
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 24, 2024 06:34 Asia/Tehran
  • Իրանի կառավարության անդամները հարգել են Իսլամական հեղափոխության հիմնադրի հիշատակը 

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը և կառավարության անդամներն այցելել են ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր և վերահաստատել  իրենց ուխտն իմամի իդեալների հետ։ 

Այս արարողությունը տեղի է ունենում ամեն տարի։ 
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կառավարության շաբաթվա կապակցությամբ իմամ Խոմեյնու դամբարան այցելած նախարարների ներկայությամբ ունեցած ելույթում, Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Մենք հավատարիմ ենք ժողովրդի հետ կապած մեծ պայմանին»։
 Անդրադառնալով իմամ Հոսեյնի Արբաինի երթին, ԻԻՀ 14-րդ կառավարության ղեկավարն ասել է․ «Իմամ Հուսեյնի ապստամբությունը բարձրացվեց իրավունքի վերականգնումը պահանջելու նպատակով։ Կորսված իրավունքը վերականգնելու համար իմամ Հոսեյնը հրամայում էր անել լավ քայլեր և զերծ մնալ չարիք գործելուց»։ 
Ամեն տարի օգոստոսի վերջին, հեղափոխության երկու մեծերի՝ նահատակներ Մոհամմադ Ալի Ռաջաիի (ԻԻՀ նախկին նախագահ) և հոջաթոլէսլամ վալմոսլեմին դոկտոր Մոհամմադ Ջավադ Բահոնարի (ԻԻՀ նախկին վարչապետ) հիշատակին, Իրանում նշվում է  Կառավարության շաբաթը։